Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 4 մարդ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում:

Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնhttps://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/132105528430236/?type=3&theaterում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից չորսն արդեն ապաքինվել են:

Տեսանյութեր

Լրահոս