Գյումրիում առողջացածների թիվն ավելացել է 3-ով
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 62-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 62 հիվանդներից բացի, 18 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 13 անձ առողջացել է, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք:
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 292 քաղաքացի։
Մարտի մեկից մինչև օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 785 նմուշառում։
Շիրակի մարզետ Տիգրան Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մարզում այս պահին եղած դեպքերի ճնշող մեծամասնությունը փոխկապակցված են:
«Հիմնականում գործ ունենք 2 մեծ օջախների հետ՝ Գյումրիում ու Անի համայնքում: Հիմնական տարածման միջավայրն ընտանեկան ու աշխատանքային հարաբերության տիրույթն է: Քիչ դեպքեր ունենք, որ դրանք կոնտակտանին ոչ սերտ շփման միջավայրի տիրույթում են»,-նշեց Շիրակի մազպետը:
Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած։
Արմենուհի Մխոյան