Բաժիններ՝

Քաղցրի մոլուցքը ձմռանը

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հետաքրքիր է, որ ձմռանը հատկապես սրվում է քաղցրի հանդեպ սերն ու նույնիսկ մոլուցքը: Սա իհարկե ունի իր գիտական բացատրությունը:

Ձմռանն օրգանիզմը ջանք ու եռանդ չի խնայում տաքանալու համար; Բավական ահռելի էներգիա է ծախսում տաքանալու վրա, մանավանդ եթե եղանակին ոչ համապատասխան եք հագնվում: Քաղցր մի բան ուտելը, որպես արագ էներգիայի աղբյուր դառնում է օրգանիզմի համար արագ լուծում: Դե խեղճ սառած ուղեղ արի ու միացրու կամքի ուժը և պայքարիր այդ մոլեգին պահանջի դեմ:

Քաղցրակերության հարցում մեծ դերակատարություն ունի նաև արևի լույսի պակասը: Ձմռանն օրերը կարճատև են ու հիմնականում մռայլ, իսկ մեզ լիարժեք երջանիկ լինելու համար անհրաժեշտ է արևի լույս ու ջերմություն: Մարդու աչքի վրա արևի լույսի ներազդեցությունը օգնոմ է օրգանիզմում երջանկության հորմոնի արտադրման գործում: Երբ արևը պակաս է կյանքում, միևնույն է ենք երջանիկ լինել և լրացնել երջանկությունը քաղցր թխվածքների միջոցով:
Հակառակ արևին քաղցրեղենի պարգևած երջանկությունը անվարձահատույց բարեգործություն չէ: Ցավոք այն թողնում է իր հետքեր ավելորդ կիլոգրամների տեսքով:

Ինչպե՞ս վարվել

  • Առաջին հերթին անհրաժեշտ է հագնվել եղանակին համապատասխան, որքան քիչ մրսեք այնքան օրգանիզմը ավելորդ էներգիա չի վատնի տաքանալու վրա:
  • Մրգերը կարող են քաղցրի պահանջը շատ ավելի լավ լրացնել և ավելորդ կիլոգրամներով չծանրացնել, եթե դրանք օգտագործեք նախաճաշի և ճաշի ժամանակ, փոքր քանակով:
  • Շատ ավելի լավ միջոց կարող են դառնալ ՛՛ձմեռային՛՛ մրգերը՝ չրերը /առանց ավելորդ շաքարի և ծծումբի/, որոնք ձմռանն ավելի պրակտիկ են և՛ պահելու և՛ միշտ ձեռքի տակ լինելու առումով
  • Եթե շոկոլադից հրաժարվել չի ստացվում, ապա միայն դառը սև շոկոլադին տվեք նախապատվությունը, այն էլ օրական 1-2 կտոր:
  • Քաղցր ու անվնաս միջոց է մեղրը /միայն չափի մեջ՝ 2 գդալ եթե ավելորդ քաշի խնդիր չկա և մեկ գդալ, եթե քաշ ավելացնելու հակում ունեք/:
  • Համեմունքներ, որոնք քաղցրություն են առաջացնում
  • Աշխատեք քնել մինչև ժամը 23-ը: Մեր քնելու ընթացքում նույնպես արտադրվում են երջանկության հորմոններ, որոնք առաջանում են միայն հատուկ այդ ժամերի: Երբ այդ ժամն անցկացնում եք արթուն, որքան էլ ուշ զարթնեք առավոտյան, կթվա թե մ բան կիսատ է կամ քիչ, կամ տրամադրություն չունեք ու ուղղակի դժբախտ եք:

Ընդհանրապես, եթե սնվեք առողջ և ռեժիմով, օգտագործեք ՛՛լավ՛՛ ածխաջրերով հարուստ սնունդ, էներգիայի պակաս և այն ՛՛վատ՛՛ ածխաջրերով լրացնելու անհրաժշտություն չի առաջանա: Արևից պակաս մնացած երջանկությունն էլ կարելի լրացնել լավ կինոֆիլմ դիտելով, սիրելի գործով զբաղվելով կամ հաճելի մարդկանց հետ շփման միջոցով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս