Երբեք մի գնեք շամպուն, որի բաղադրության մեջ առկա են այս նյութերը
Mirkrasoty.life-ը գրում է, որ շամպուն ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը։ Որակյալ շամպունը մոտավորապես 30 նյութ է պարունակում, այդ պատճառով էլ դժվար է դրանից գլուխ հանել՝ առանց հատուկ գիտելիքների։ Խուսափեք շամպունի օգտագործումից, որը պարունակում է այս նյութերը։
1. Sodium Laureth Sulfate։ Պատասխանատու է փրփուրի առաջացման համար։ Այս նյութն ի սկզբանե արտադրվել է մեխանիզմների, մեքենաների մաքրման համար։ Դրա քիմիական բաղադրությունը թույլ է տալիս մաշկի միջոցով հասնել արյանը, կուտակվել օրգանիզմում։ Դրա հետևանքով կարող են խանգարվել նյութափոխանակության գործընթացները։ Այն մազերը մաքրում է յուղից, բայց նաև չորացնում է գլխի մաշկը։
2. BHT (Butylated Hydroxytoluene)։ Կոնցերոգեն է։ Որոշ երկրներում արգելվում է սրա օգտագործումը՝ որպես կոսմետիկ միջոցների բաղադրիչ։
3. Sodium Lauruulaureth Sulfate։ Մի քանի անգամ մեծացնում է մարդու հակվածությունն ալերգիկ ռեակցիաների, մաշկի ցան, թեփոտում է առաջացնում։
4. DEA, TEA։ Հաճախ հանդիպում են ինչպես՝ էժան, այնպես էլ՝ թանկ շամպունների բաղադրության մեջ։ Դրանց բաղադրության մեջ առկա է նաև ամիակ, որը երկարատև օգտագործման դեպքում թունավոր ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա, առաջացնում ալերգիա, աչքերի գրգռվածություն, գլխի մաշկի չորություն։
5. SLES։ Բացասական ազդեցությունը կարճաժամկետ է։ Հարկավոր է լավ լվանալ գլուխը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը