5 բան, որ պետք չէ անել սնունդ ընդունելուց անմիջապես հետո

Մեզանից շատերը ապրում են ժամանակի մշտական դեֆիցիտի պայմաններում և դա չի կարող չազդել մեր առօրյայի վրա: Աշխատանքի ժամանակին հասնելու համար մենք արագ նախաճաշում ենք, թեյ ենք խմում և անմիջապես վազում ենք բաղնիք. առաջին հայացքից կարծես թե վտանգավոր ոչինչ չկա:

Ներկայացնում ենք, թե ինչ և ինչու չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո:

1. Լոգանք ընդունել

Երբ մենք լոգանք ենք ընդունում, մեր մարմնի ջերմաստիճանը մի փոքր բարձրանում է և որպեսզի դրան դիմակայի, օրգանիզմը մաշկին ուղարկում է մի փոքր ավելի շատ արյուն, քան սովորաբար: Դա կարող է խանգարել մարսողական գործընթացին և դանդաղեցնել սնունդի յուրացումը: Պետք է լոգանք ընդունել ուտելուց 30 րոպե անց:

2. Թեյ խմել

Մեկ բաժակ տաք թեյը ուտելուց հետո որոշների համար սնունդի ընդունման անբաժանելի մասն է: Բայց հետազոտությունները ցույց են տվել, որ այս անվնաս ըմպելիքը խանգարում է երկաթի յուրացմանը: Դրա համար ուտելուց հետո մեկ ժամվա ընթացքում թեյ չպետք է խմեն մարդիկ, ովքեր ունեն երկաթի անբավարարվածություն, ինչպես նաև չպետք է խմեն երեխաները և հղի կանայք:

3. Քնել

Միֆն այն մասին, որ կերակուրը քնելուց առաջ հանդիսանում է ավելորդ քաշի առաջացման պատճառ5 վաղուց արդեն հերքվել է: Բայց չարժե հերքել մնացած վնասները: Լիքը ստամոքսով քնելը կարող է առաջացնել այրոց և բարձրացնել թթվայինությունը: Ընդ որում, ապացուցվել է նաև, որ ուտելուց հետո ռեգուլյար քնելը բարձրացնում է ինսուլտի ռիսկը: Պետք է քնել ուտելուց 2 ժամ հետո:

4. Զբաղվել սպորտով

Կարող է առաջացնել զկրտոց և սրտխառնոց, ինչպես նաև կարող է բարձրանալ վնասվածք ստանալու ռիսկը և առաջացնել դող: Ուտելուց հետո կարելի է հանգիստ քայլել, իսկ մարզվել կարելի է 2 ժամից ոչ շուտ:

5. Ծխել

Ակտիվ մարսողական գործընթացի ժամանակ գործում են մեր օրգանիզմի պրակտիկորեն բոլոր համակարգերը: Այդ պահին նիկոտինը կազդի կրկնակի ուժով՝ էականորեն ավելացնելով վնասակար հետևանքները: Ապացուցված է նաև, որ ծխելը կարող է արգելափակել վիտամինների և հանքանյութերի յուրացման գործընթացը:
Իհարկե, ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել ծխախոտից, բայց եթե Դուք, այնուամենայնիվ դեռ ծխում եք, ապա օգտագործեք ծխախոտը ուտելուց գոնե 20 րոպե հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս