Այս միջոցը կօգնի փափկեցնել ոտքերը մի գիշերվա ընթացքում. տատիկի խորհուրդը
Fithacker.ru-ն գրում է, որ գոյություն ունի բնական միջոց, որը թույլ կտա գեղեցիկ տեսք հաղորդել ոտքերին ու փափկեցնել դրանք։
Առաջին քայլ։ Բուժում տաք ջրով։ Ձեզ հարկավոր է 2 գդալ աղ, տաք ջուր, քար և 2 գդալ կերակրի սոդա։ Տարայի մեջ տաք ջուր լցրեք, ավելացրեք աղ ու կերակրի սոդա, լավ խառնեք։ Ոտքերը ջրի մեջ դրեք 15 րոպե, ապա չորացրեք դրանք և քարով նուրբ շարժումներով հեռացրեք մաշկի մահացած հատվածները։
Երկրորդ քայլ։ Սկրաբ։ Հարկավոր է շաքար և 2 ճաշի գդալ յուղ։ Խառնեք այս երկու բաղադրիչները։ Սկրաբը քսեք ոտքերին և մերսեք մոտ 5 րոպե։ Ապա ոտքերը լվացեք ջրով։
Երրորդ քայլ։ Խոնավեցում։ Հարկավոր է յուղ՝ ըստ ձեր ճաշակի, և մոմ։ Տարայի մեջ մի փոքր մոմ և յուղ լցրեք։ Ավելացրեք տաք ջուր, սպասեք, մինչև այն սառչի։ Արդյունքում՝ կստանաք կրեմ, որը հարկավոր է քսել ոտքերին, ապա գուլպաներ հագնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը