Բաժիններ՝

Շաքարի 4 վտանգավոր հատկություն, որոնց մասին չեք էլ պատկերացնում

Բոլորը գիտեն այն մասին, որ շաքարի օգտագործումը վնասում է ատամներին, ավելորդ քաշի առաջացման պատճառ դառնում։ Adme.ru-ն գրում է, որ սա շաքարի վնասակար ազդեցության ամբողջական ցանկը չէ։

1. Արագացնում է մաշկի ծերացումը։ Արյան մեջ հայտնվելով՝ շաքարը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում սպիտակուցների հետ, որոնք պատասխանատու են մաշկի երիտասարդության և ձիգ լինելու համար։

• Արդյունքում՝ սպիտակուցները քայքայվում են։
• Արտադրվում են նոր վտանգավոր նյութեր։ Դրանք մաշկն ավելի զգայուն են դարձնում արևի նկատմամբ։

2. Նպաստում է բորբոքմանը։ Մաշկի դեպքում սա նշանակում է, որ շաքարը ոչ միայն շատացնում է կնճիռների, այլև բշտիկների քանակը։ Մարմնի մյուս մասերի դեպքում սա նշանակում է, որ շաքարը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացմանը։

Նույնիսկ, երբ մրսածության ժամանակ ազնվամորուց պատրաստված մուրաբա եք օգտագործում, շաքարը սննդարար միջավայր է դառնում բակտերիաների համար՝ արդեն իսկ բորբոքված կոկորդում։ Արդյունքում՝ այս ավանդական միջոցը կարող է ոչ թե բուժել, այլ սաստկացնել կոկորդի ցավը։

3. Շաքարը սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ է դառնում։ Բժիշկները միշտ խոսում են այն մասին, որ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման համար շատ կարևոր է խուսափել վնասակար ճարպերի օգտագործումից, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը։ Շաքարը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

4. Շաքարն ազդում է հոգեբանական վիճակի վրա։ Գոյություն ունեն հետազոտություններ, որոնք պնդում են, որ շաքարը նպաստում է դեպրեսիայի առաջացմանը։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ շաքարը նվազեցնում է BDNF հորմոնի մակարդակը, որի քանակն առանց այն էլ բավարար չէ այն անձանց շրջանում, ովքեր տառապում են դեպրեսիայով։ Շաքարի չարաշահումը կարող է սրել անհանգստության զգացումը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս