Շնչառական հիվանդություններով տառապող մարդիկ ամռանը հանգստի մեկնելուց առաջ պետք է խորհրդակցեն մասնագետների հետ

Շնչառական հիվանդություններով տառապող մարդիկ պետք է ամռանը հանգստի մեկնելուց առաջ խորհրդակցեն բուժող բժշկի կամ այլ մասնագետի հետ: Լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Նրա խոսքով` վիճակագրությունը ցույց է տալիս, որ նման հիվանդություններ ունեցող անձանց 60-70 տոկոսը հանգստից վերադառնում է հիվանդության սրված վիճակում:

«Օրինակ՝ ասթմայով հիվանդներին խորհուրդ է տրվում ամռանն այցելել ավելի չոր կլիմա ունեցող հանգստյան գոտիներ, օրինակ՝ Ջերմուկ, Հանքավան»,- ասաց նա:

Հանրապետության գլխավոր թոքաբանը նշեց, որ խրոնիկ թոքային հիվանդություններ ունեցող հիվանդները պետք է նախընտրեն ոչ բարձրադիր վայրերը, քանի որ այնտեղ կարող է թթվածնի պակաս առաջանալ: «Հատկապես ճիշտ պետք է կազմակերպել երեխաների հանգիստը: Նրանց դեպքում ավելի նախընտրելի է ծովափը»,-հավելեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930