Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ:
Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 808 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 214 872-ի:
Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված 2200 քաղաքացիներից 800-ը պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով մինչև ապրիլի 13-ը՝ այդ ժամանակ Ռուսաստանը պատվաստանյութ նվիրաբերեց Հայաստանին։ Այսինքն, ապրիլի 13-ից՝ պատվաստումների պաշտոնական մեկնարկից մինչև օրս «SputnikV» և «AstraZeneca» պատվաստանյութերով պատվաստվել է 1400 քաղաքացի: Ապրիլի 22-ի համեմատ պատվաստվողների թիվն աճել է 800-ով: Մեր հաջորդ հարցին, թե տարիքային ո՞ր խմբի քաղաքացիներն են ավելի շատ դիմել պատվաստման համար, ԱՆ խոսնակը պատասխանեց.
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակաման 352 991 նոր դեպք է արձանագրել 24 ժամում, ինչը դարձել է վարակվածների օրական աճի հերթական, անընդմեջ հինգերորդ համաշխարհային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 26-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 17 313 163-ի:
Եվրամիությունը պլանավորում է այս ամռանը թույլատրել ամերիկացի այն զբոսաշրջիկների ազատ մուտքը, որոնք լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը:
Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդացությունը 9-րդ շաբաթն անընդմեջ աճում է, իսկ վարակի հետևանքով մահացությունն աճում է 6-րդ շաբաթն անընդմեջ: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած բրիֆինգի ժամանակ:
Հայաստանում ապրիլի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213 469-ի:
Ապրիլի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 410 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 213 288-ի:
Կանադայում կորոնավիրուսի օրական դեպքերը մինչև ապրիլի վերջ 8600-ից կարող են կրկնապատկվել 15 հազարի, եթե ավելի խիստ միջոցներ չձեռնարկվեն: Այս մասին հայտարարել են Կանադայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:
Հայաստանում ապրիլի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 878-ի:
Հնդկաստանը 24 ժամում արձանանագրել է կորոնավիրուսով վարակման 332 730 նոր դեպք, ինչը դարձել է վարակվածների օրական աճի անընդմեջ երկրորդ համաշխարային հակառեկորդը: Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունն ապրիլի 23-ին հայտնել է, որ համավարակի ամբողջ ժամանակամիջոցում երկրում ախտահարվածների թիվը հասել է 16 263 695-ի:
Կանադան Հնդկաստանից և Պակիստանից թռիչքները 30-օրյա ժամանակաշրջանով դադարեցնում է այս երկրներում կորոնավիրուսի աճի և Հնդկաստանում նոր հիմնամանրէի հայտնվելու ֆոնին: Այդ մասին հաղորդել է Radio-Canada-ն:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր պատվաստվել է մոտ 2000 անձ (այդ թվում՝ նվիրաբերված Sputnik V-ով պատվաստվածները): Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Արցախում ապրիլի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հայաստանում ապրիլի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 212 114-ի:
COVID-19 կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության կեղծված պատվաստանյութեր են հայտնաբերվել Մեքսիկայում և Լեհաստանում: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Հակահամաճարակային Ալյանս Նախաձեռնությունը հայտարարություն է տարածել,որը ներկայացնում ենք ստորև։
«Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով պատվաստվել է մոտ 1400 քաղաքացի»,- այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 314 հազար 835 մարդ. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Արցախում ապրիլի 21-ին կատարվել է 93 թեստավորում, ինչի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 881 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 211 399-ի:
Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում: Այդ մասին հայտարարել է գենոմիկայի և ինտեգրատիվ կենսաբանության ինստիտուտի աշխատակից Վինոդ Սքարիան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրն սկսել է հաբեր կամ դեղապատիճ մշակել տնային պայմաններում COVID-19-ի բուժման համար: Այդ մասին հաղորդվում է BBC News-ի կայքում: Երկրի վարչապետը հույս է հայտնել, որ դրանք կհայտնվեն մինչեւ աշուն եւ կօգնեն պայքարել սպասվող երրորդ ալիքի դեմ:
Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին մտցված սահմանափակումները կհանվեն մայիսի 3-ին: Այդ մասին հաղորդել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
Լեհաստանը որոշ շրջաններում մտցնում է հակավիրուսային սահմանափակումները չեղարկելու քաղաքականություն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի Առողջապահության նախարար Ադամ Նեդզելսկին:
Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1033 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 210 518-ի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ արդեն մոտ ապագայում կհաջողվի զսպել COVID-19 կորոնավիրուսի համավարակը։
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսակային երկրների ցանկում: