Օգոստոսի 28-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4807-ը` մահվան ելքով:
Վրաստանում օգոստոսի 28-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4247 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 540 հազար 449 է:
ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե երբ դեպքում աշխատողը կարող է ներկայանալ աշխատանքի առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը:
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով:
«Դիմակների կրման ռեժիմի պահպանման առումով վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրական տեղաշարժ ունենք, բայց դա դեռ այն իրավիճակը չէ, որը ցանկալի է, և որը պետք է լինի». այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ հանրային տրանսպորտում կարգի պահպանման ցածր ցուցանիշ ունենք, ինչը բարդացնում է իրավիճակը:
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով:
«Անկախ նրանից՝ դասապրոցեսը կլինի օնլա՞յն, թե՞ օֆլայն, միևնույն է, կովիդի թվերն աճելու են: Դա պայմանավորված չի լինելու երեխաների դպրոց գնալով, թվերն աճելու են, որովհետև, այսպես թե այնպես, 4-րդ ալիքը պետք է ունենանք: Ես կողմ եմ, որ դասապրոցեսը լինի առկա, երեխաները, որոշ հիգիենիկ պայմաններ և հակահամաճարակային կանոններ պահելով, պետք է սովորեն, միևնույն է, երբ անցան հեռավար ուսուցման, կամ սկսեցին օրումեջ գնալ, դրանից ոչինչ չփոխվեց, կորոնավիրուսը հասավ իր պիկին և իջավ: Շատ ճիշտ որոշում է, որ, եթե 10 տոկոս վարակվածություն լինի, դպրոցը կանգնի հեռավար ուսուցման»,- ասաց Մանուկյանը:
Արցախում օգոստոսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հայաստանում օգոստոսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է հիվանդության 683 դեպք, առողջացել է 315 քաղաքացի, գրանցվել է 7 մահ: Մեկ օրում կատարվել է 6918 թեստավորում: Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվը հասել է 1 511 103-ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Դուք, հավանաբար, մանկուց գիտեք, որ ծիրանն աղանդերի լավագույն փոխարինիչն է, իսկ չորացրած ծիրանները հիանալի այլընտրանք են բլիթներին: Հաճախ չէ, որ նման «մանկական գիտելիքները» ճշմարիտ են լինում, բայց այս դեպքում սննդաբանները համաձայն են, որ ծիրանը չափազանց առողջարար է:
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 634 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 239 056-ի:
Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: Նշանակում է՝ Դուք ինչ-որ բան սխալ եք անում: Նիհարելու վերաբերյալ որոշ ընդունված տեսակետներ այդքան էլ ճիշտ չեն, դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս վերանայել նիհարելու մեթոդները: Իմացեք, թե Դուք ինչն եք սխալ անում՝ կարդալով այս հոդվածը:
Քաղաքացիներն ահազանգում են, որ որոշ պոլիկլինիկաներում, հատկապես՝ մարզային, պատվաստանյութերի խնդիր կա: Բացակայում են, օրինակ, «Սպուտնիկ V» և «Սինոֆարմ» պատվաստանյութերը:
Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են:
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 238 422-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4768 է:
COVID-19-ով վարակման նոր դեպքեր` սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով,-հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 237 885-ի:
«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով:
Կանադացի գիտնականները հայտարարել են, որ այն մարդիկ, ովքեր վարում են նստակյաց ապրելակերպ, ավելի հակված են ինսուլտի: Այս մասին ասվում է Stroke ամսագրում հրապարակված հոդվածում:
Օգոստոսի 21-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Pfizer/BioNTech- ի COVID-19 պատվաստանյութի երրորդ դեղաչափը 86% արդյունավետ է 60 տարեկանից բարձր մարդկանց համար: Այս մասին, ըստ «Ամերիկայի ձայնի»՝ ասել է իսրայելական առողջապահական մարմինը՝ վկայակոչելով իր ուսումնասիրության նախնական արդյունքները
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում:
«Նրանց մոտ, ովքեր պատվաստված չեն, ինֆեկցիոն պրոցեսն ընթանում է ոչ թե 2-3 շաբաթվա ընթացքում, այլ 4-5 օրվա: Իսկ մեր իմունային համակարգը հակամարմիններ արտադրում է 10-12-14 օրվա ընթացքում: Կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում օրգանիզմը հասցնում է հակամարմիններ արտադրել, և բացի դրանից էլ հանճարեղ ռեանիմատոլոգներն էին օգնում հիվանդներին դիմանալ, մինչ իմունային համակարգը կսկսեր աշխատել: «Դելտայի» դեպքում նրանք չեն հասցնում»,- ասել է Գինցբուրգը:
COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ:
Հայաստանում օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 508 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, գրանցվել է մահվան 5 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 7864 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 469 328-ի:
Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելիս: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 234-ի:
Վրաստանի պաշտպանության ուժերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարի պատվաստումների արդյունավետ անցկացման համար: Համապատասխան կարգադրություն է հրապարակել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: