
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2085, մահվան՝ 5 դեպք

Հայաստանում հունվարի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 366433 դեպք, որից 335 719-ը`առողջացման, 8046-ը` մահվան ելքով:
Ինչպես Հայտնում են ԱՆ-ից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 21135 բուժառու:
Մեկ օրում կատարվել է 5900 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2085 դեպք, առողջացել է 257, մահացել՝ 5 քաղաքացի:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 722 315-ի: