Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կարծում է, որ արդեն մոտ ապագայում կհաջողվի զսպել COVID-19 կորոնավիրուսի համավարակը։
Շվեյցարիայի հանրային առողջության դաշնային գրասենյակը (BAG) Թուրքիային առաջին անգամ ներառել է ռիսակային երկրների ցանկում:
Մեծ Բրիտանիան հայտարարել է նոր համավարակների արդյունավետ դիմակայման հարցով միջազգային փորձագիտական խմբի ստեղծման մասին: Ապրիլի 20-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը կարող է Իտալիայում գործարկվել այս տարվա նոյեմբերին: Այդ մասին Տոմսկում լրագրողներին հայտնել է Անտոնիո Ֆալիկոն՝ իտալական «Ինտեզա բանկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը, որը մասնակցում է արտադրության գործարկման ֆինանսավորմանը:
Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արադրողները և բոլոր երկրների կառավարությունները պետք է հրաժարվեն մրցակցությունից և ուժեղացնեն համագործակցությունը համավարակին արդյունավետորեն հակազդելու համար: Ապրիլի 20-ին այդ մասին հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նորսուլթան նազարբաևը:
Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 667 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 209 485-ի:
Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէով վարակման 192 եւ հարավաֆրիկյան հիմնամանրէով վարակման 21 դեպք: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 142 մլն 343 հազար 448 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 37 հազարից: Ապաքինվել է ավելի քան 120 միլիոն 821 հազար մարդ:
Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ: Այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:
Կորոնավիրուսի դեմ պատվաստված 3.8 մլն ռուսաստանցու տվյալների վերլուծության արդյունքներով՝ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 97,6 տոկոս:
Հայաստանում շարունակվում են արձանագրվել թունաքիմիկատներով թունավորումների դեպքեր, որոնք հիմնականում պայմանավորված են թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ։
Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 818-ի:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 140 մլն 645 հազար 382 դեպք է հաստատվել: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 15 հազարից: Ապաքինվել է ավելի քան 119 միլիոն 470 հազար մարդ:
Դուք պետք է օրական ամենաքիչը մեկ ժամ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենաք: Դա ամրապնդում է իմունային համակարգը, կանխում է ճարպակալումն ու նվազեցնում էստրոգենի ու ինսուլինի մակարդակն արյան մեջ:
Ալկոհոլից հրաժարվելը կարող է կյանքը երկարացնել 28 տարով:
Արցախում ապրիլի 17-ին կատարվել է 63 թեստավորում, որոնց արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-ի:
Ուզբեկստանի իշխանությունները սպասում են, որ COVID-19-ի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը կուղարկվի մինչև ապրիլի վերջ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը:
Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 9321-ով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Արցախի Հանրապետությունում ապրիլի 16-ին կատարված 70 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Հայաստանում ապրիլի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 973-ի:
Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի դեպքերին:
Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 961 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 207 103-ի:
Աշխարհում շաքարախտից տառապողների թիվը վերջին 40 տարվա ընթացքում աճել է քառակի: Այդ մասին հաղորդել է Առողջապահությանի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ:
Հայաստանում ապրիլի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1014 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 206 142-ի:
Moderna ընկերությունն ապրիլի 13-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը բարձր արդյունավետությունը պահպանում է նաև պատվաստումից հետո կես տարի անց:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 77 հազար 878 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1085-ով: Մահացել է յոթ մարդ:
Արցախում ապրիլի 13-ին կատարված 133 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: