«Օմիկրոնն» ավելի թեթև թոքաբորբ է առաջացնում, քան դելտա շտամը. փորձագետներ

Նոր կորոնավիրուսի օմիկրոն շտամն զգալիորեն ավելի թեթեւ թոքաբորբ է առաջացնում, քան «դելտան»: Այս եզրակացությանն են հանգել Տոկիոյի համալսարանին կից Գիտական բժշկագիտության հետազոտական կենտրոնի մասնագետները, հունվարի 31-ին հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Նշվում է, որ մասնագետները հետազոտություններ են կատարել գերմանամկների վրա եւ պարզել, որ «օմիկրոն» շտամով վարակման դեպքում թոքերի ախտահարման աստիճանն զգալիորեն ցածր է, քան դելտա շտամով վարակվելիս: Միեւնույն ժամանակ նույնիսկ օմիկրոն շտամի դեպքում հետազոտության շրջանակներում մահացու դեպքեր են արձանագրվել գեմանամկների թվում: Ճապոնացի մասնագետներն ընդգծում են, որ չարժե նվազեցնել զգոնությունն այն պատճառով, թե օմիկրոն շտամն ավելի թեթեւ տեսակի թոքաբորբ է առաջացնում, քանի որ տարեց մարդիկ եւ քրոնիկական հիվանդություններով մարդիկ միեւնույն է գտնվում են բարձր ռիսկի խմբում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս