
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4388, մահվան 5 դեպք

Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4388 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 379 266-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 5 դեպք, մահացածների թիվը 8065 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1540 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9605-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2359 է, ընդհանուր առողջացածներինը՝ 343 714, փաստացի բուժվողներինը՝ 25 944։ Մեկ օրում արվել է 9595 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 754 131 թեստավորում: