Բաժիններ՝

Սննդաբանները նշել են՝ որ մթերքներն են օգնում պահպանել երիտասարդ տեսքը

Սննդաբանները հայտնել են, որ սեփական տարիքից երիտասարդ տեսք ունենալու համար անհրաժեշտ է որոշակի մթերքներ օգտագործել: Այդ մասին ասվում է Eat This, Not That! պորտալում:

Մարմնի վերափոխման երեքշաբաթյա ծրագրի հիմնադիրներ Լիսսի Լայատոսը և Թեմմի Լակատոս Շամսը վստահ են, որ բուսական սպիտակուցը ոչ միայն կօգնի զարգացնել մկանային զանգվածը, այլև կօգնի ավելի երիտասարդ տեսք ունենալ:

«Սպիտակուցը կոլագենի կարևորագույն բաղադրիչն է, որը կարևոր է մաշկի կառուցվածքի համար, որն օգնում է պահպանել մաշկի առաձգականությունն ու երիտասարդությունը»,- կարծում են մասնագետները:

Նրանք խորհուրդ են տալիս նաև Extra Virgin ձիթապտղի ձեթը դարձնել «ամենասիրելին»: Այն տոկոֆերոլ և բետա-կարոտին է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել օքսիդատիվ վնասներն ու բորբոքումները:

Սննդաբան Էմի Գորինն, իր հերթին, երիտասարդությունը պահպանել ցանկացողներին խորհուրդ է տալիս լոլիկ օգտագործել, քանի որ այն հարուստ է լիկոպինով՝ հակաօքսդանտով, որն օգնում է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և նվազեցնում է արյան ճնշման մակարդակը:

Մասնագետների կարծիքով՝ սև սալորի չիրը ևս այնպիսի մթերքներից է, որոնք կօգնեն երիտասարդ տեսք ունենալ:

Սննդաբան Միշել Ռայթը նշել է, որ մաշկի արտաքին տեսքի և առողջության վրա դրական ազդեցություն է ունենում ձուկը և ավոկադոն: Նա խորհուրդ է տալիս գոնե շաբաթը մեկ օմեգա-3-ով հարուստ ձուկ օգտագործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս