Ինչպես է Հայաստանում ախտորոշվում «օմիկրոն» շտամը, եթե լաբորատորիաները չեն ախտորոշում. պարզաբանում են ՀՀ ԱՆ-ից

Ինչպես է Հայաստանի առողջապահության նախարարությունն ախտորոշում «օմիկրոն» շտամ, եթե COVID-19 թեստավորում իրականացնող լաբորատորիաները չեն իդենտիֆիկացնում շտամները. այս հարցը 168.am-ը փորձեց պարզաբանել  մի շարք քաղաքացիների խնդրանքով:

Լաբորատորիաները մեզ հետ զրույցում իսկապես հաստատեցին՝ շտամներ չեն իդենտիֆիկացնում:

«Մենք շտամ չենք որոշում», «ոչ մի լաբորատորիա ձեզ չի ասի՝ որ շտամն է»,- նշում էին մեզ պատասխանած աշխատակիցները:

Առողջապահության նախարարությունից ի պարզաբանում, սակայն, հիշեցրին՝ ավելի վաղ հայտնել են, որ ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ անցկացվել են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի համագործակցությամբ:

«Դա սեկվենավորման մեթոդով է արվում: Բոլոր նմուշները չեն հետազոտվում՝ հասկանալու համար, թե այս պահին որ շտամն է շրջանառվում»,- հավելեցին նախարարությունից՝ նկատելով, որ հարաբերակցությունից պարզ է դառնում այդ պահին շրջանառվող վիրուսի շտամը:

Տեսանյութեր

Լրահոս