Բաժիններ՝

Հակաբիոտիկների հաճախ օգտագործման և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ

Հակաբիոտիկների օգտագործումը կարող է մեծացնել երիտասարդների մոտ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։ British Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի Աբերդինի համալսարանի գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել է մոտ 40.000 մարդ։ Նրանք համեմատել են հակաբիոտիկների օգտագործման հաճախականությունը և այլ գործոնների ազդեցությունը քաղցկեղով հիվանդների (7903) և առողջների (30418) միջև:

Պարզվել է, որ հակաբիոտիկները կապված չեն ուղիղ աղիքի քաղցկեղի հետ, սակայն դրանց օգտագործումը փոխկապակցված է հաստ աղիքի քաղցկեղի հետ։

Միևնույն ժամանակ, ըստ գիտնականների՝ 50 տարեկանից ցածր մարդկանց մոտ ռիսկն աճել է մոտ 50 տոկոսով, իսկ 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց դեպքում՝  մոտ 9 տոկոսով:

Ենթադրվում է, որ պատճառը հակաբիոտիկների ազդեցությունն է աղիների միկրոֆլորայի բակտերիաների բազմազանության վրա, ինչը կարող է հանգեցնել բակտերիաների գործունեության փոփոխության և իմունային նորմալ ֆունկցիայի խաթարման:

Մասնագետների կարծիքով, արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկները պետք է խիստ անհրաժեշտության դեպքում օգտագործվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս