Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4192, մահվան 12 դեպք

Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383 458-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հե Հայաստանում փետրվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 383 458-ի:

տևանքով գրանցվել է մահվան 10 դեպք, մահացածների թիվը 8075 է:

Փետրվարի 4-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1545 է։ Մեկ օրում մահվան այսպիսի դեպքերի թիվը 2 է։ Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 12 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9620-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2530 է, ընդհանուր առողջացածներինը՝ 346 224, փաստացի բուժվողներինը՝ 27 614։ Մեկ օրում արվել է 8857 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 762 988 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս