![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3127, մահվան 3 դեպք
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/272918358_234870178834860_833204417161644551_n.jpg)
Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3127 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 370 922-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 3 դեպք, մահացածների թիվը 8056 է:
Փետրվարի 1-ին դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1535 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9591-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 74 է, ընդհանուր առողջացածներինը՝ 336 097։ Մեկ օրում արվել է 7890 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 734 878 թեստավորում: