Բաժիններ՝

Ի՞նչ վտանգավոր հիվանդություններից կարելի է խուսափել լոլիկի շնորհիվ

Լիկոպին կարոտինոիդային պիգմենտը, որը երանգավորում է որոշ բույսեր, մասնավորապես՝ լոլիկը, կանխարգելիչ միջոց է շագանակագեղձի, հաստ աղիի եւ կաթնագեղձի քաղցկեղների դեմ, URA.RU-ին ասել է բժիշկ-էնդոկրինոլոգ, սննդաբան, նուտրիցիոլոգ Ալեքսեյ Կալինչեւը։

«Լոլիկները լիկոպին են պարունակում, բայց այդ նյութի զգալի քանակություն ստանալը քիչ հավանական է։ Ավելի հեշտ ու խելամիտ կլինի դա անել նուտրիցեւտիկներից (բուսական էքստրակտներ – ծան.՝ URA.RU-ի)՝ հիմք ընդունելով լոլիկները։ Լիկոպինի էֆեկտները բազմազան են. դա հզոր կարոտինոիդ է, որն իջեցնում է շագանակագեղձի, հաստ աղիի, կաթնագեղձի քաղցկեղի, կաթվածի առաջացման հավանականությունը, կանխում է աթերոսկլերոզը, իջեցնում ցածր խտության լիպոպրոտեինների՝ խոլեստերինի հիմնական փոխանցողների մակարդակը»,- նշել է Ալեքսեյ Կալինչեւը։

Բժիշկ-էնդոկրինոլոգի խոսքով՝ լոլիկի մեջ պարունակվող լիկոպիններն օգնում են նաեւ ուղեղի հիվանդությունների ժամանակ։ «Այն նվազեցնում է գլիկացված հեմոգլոբինի (արյան մեջ երկար ժամանակ շաքարի միջին պարունակության – ծան.՝ URA.RU-ի) մակարդակը երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ժամանակ, իջեցնում է անգիոտենզինի վերածող ֆերմենտի մակարդակը եւ նպաստում զարկերակային ճնշման իջեցմանը։ Ցուցված է ուղեղի հիվանդությունների՝ Պարկինսոնի, Ալցհեյմերի, Կորեյ Հենթինգտոնի (ձեռքերի, ոտքերի, մարմնի ակամա շարժումներ) հիվանդությունների դեպքում»,- ավելացրել է նա։

med.news.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս