
Շոգին թունդ թեյ խմելը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ

Շոգին թունդ թեյ խմելու հետևանքով կարող են զարգանալ թրոմբներ, ինսուլտ, կամ սրտի կաթված։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Սոլոմատինան։
Նրա խոսքով՝ թունդ թեյը խիստ վտանգավոր է նյարդային և սրտանոթային համակարգերի խանգարումներ ունեցող մարդկանցր։ Մեկ բաժակ թունդ թեյը կարող է առաջացնել տախիկարդիա, զարկերակային ճնշման բարձրացում, սրտխառնոց և այլ տհաճ ախտանիշներ հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր քիչ են խմում թեյ կամ սուրճ։
«Շոգ եղանակին որքան շատ ենք օտագործում կոֆեին, այնքան ավելի շատ հեղուկ ենք կորցնում: Կոֆեինը նման է միզամուղի: Նրանք, ովքեր ունեն զարկերակային բարձր ճնշում, թվում է, թե ինչ-որ պահի դա նույնիսկ լավ է. նրանք հեղուկ են կորցրել, զարկերակային ճնշումն իջել է: Բայց արյան ֆրակցիաները մնում են, ինչը նշանակում է, որ արյունը խտանում է։ Համապատասխանաբար, դա կարող է հանգեցնել թրոմբների զարգացմանը: Երկրորդ՝ թանձր արյունը սովորաբար չի հասնում ուղեղ և սիրտ, և կարող է ինֆարկտ կամ ինսուլտ առաջացնել»,- բացատրել է բժիշկը։
Միաժամանակ սննդաբանը նշել է, որ եթե մարդը սովոր է կոֆեինին, ապա դրա օգտագործումից ոչ մի վնաս չի լինի։ Իսկ հատուկ հիվանդություններ չունեցող մարդկանց համար թունդ թեյը կօգնի կենտրոնանալ և բարձրացնել արդյունավետությունը։