Ըմպելիքը, որը կօգնի ազատվել որովայնի ճարպից
Սննդաբաններ Էմի Գուդսոնը և Քորթնի Դ’Անջելոն վստահեցնում են, որ որոշ ըմպելիքներ օգնում են ազատվել որովայնի ճարպից։ Eat This, Not That հարթակի հետ զրույցում նրանք ցավով նշել են, որ տարիքի հետ միասին քաշը նվազեցնելն ավելի ու ավելի դժվար է լինում։
Էմի Գուդսոնը նիհարել ցանկացողներին խորհուրդ է տվել կանաչ թեյ խմել, որի մեջ առկա կոֆեինն օգնում է ավելի եռանդուն լինել և արագացնել նյութափոխանակությունը, իսկ ըմպելիքի մեջ պարունակվող կատեխինները հակաօքսիդանտներ են, որոնք մեծացնում են ճարպերի այրումը և արագացնում նյութափոխանակությունը։
Միաժամանակ մասնագետը զգուշացրել է, որ քաղցր սրճային ըմպելիքները նպաստում են քաշի ավելացմանը, ուստի պետք է սահմանափակելը դրանց օգտագործումը։
Իսկ Քորթնի Դ’Անջելոն էլ նշել է, որ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել պետք է չչարաշահեն ալկոհոլը։ Երեկոյան ալկոհոլի չափից ավելի օգտագործումը կարող է խաթարել քնի ռեժիմը, ինչը նույնպես խանգարում է նիհարելուն։
Մասնագետի պնդմամբ՝ քաշը կարգավորելու համար կարևոր է նաև ջուրը, իսկ եթե սովորական ջրի սիրահար չեք, ապա կարող եք գազավորված հանքային ջուր խմել։
Գուդսոնը նշել է, որ հանքային ջուրն ավելի շուտ է հագեցվածության զգացում հաղորդում, քան սովորական ջուրը՝ սնունդը ստամոքսում պահելով ավելի երկար։