
Շաքարային դիաբետով հիվանդներին հակացուցված են ձմերուկով դիետաները

Ձմերուկով դիետաները հակացուցված են շաքարային դիաբետով հիվանդներին։ Այս մասին Evening Moscow-ին տված հարցազրույցում ասել է դիետոլոգ Ելենա Սոլոմատինան՝ զգուշացնելով, որ դիաբետիկները պետք է ձեռնպահ մնան ձմերուկ ուտելուց, քանի որ այն մեծ քանակության շաքար է պարունակում։
«Ես խորհուրդ չեմ տալիս չարաշահել ձմերուկի դիետաները շաքարային դիաբետո և ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Բավական է ձմերուկով մեկ բեռնաթափման օր անել և դա կնվազեցնի կալորիաների քանակը»,- բացատրել է Սոլոմատինան: