
Սննդաբանը զգուշացրել է թթվասերի վտանգավորության մասին

Սննդաբան Նատալյա Նեֆեդովան զգուշացրել է թթվասերի վտանգավորության մասին՝ նշելով, որ այն շատ մեծ կալորիաներ է պարունակում, ուստի սխալ է համարել առողջ այլընտրանք մայոնեզին։ Այս մասին հաղորդում է Sputnik ռադիոն։
«Թթվասերը շատ յուղոտ մթերք է։ Կարևոր է հիշել, որ ճաշատեսակին թթվասեր ավելացնելը լրջորեն մեծացնում է դրա կալորիականությունը։ Հետևաբար, եթե դուք հաճախ և մեծ քանակությամբ թթվասեր եք օգտագործում, ապա դա կարող է հանգեցնել ավելորդ քաշի և գիրության»,– ասել է սննդաբանը:
Նա նշել է, որ օրական պետք է երկու կամ երեք չափաբաժին կաթնամթերք ուտեք:
«Օրինակ՝ երկու ճաշի գդալ թթվասեր, մեկ բաժակ կաթ՝ 50 գրամ պանիր, 175 գրամ մածուն՝ նույնպես»,- մանրամասնել է մասնագետը։