
Սննդաբանը՝ չափից շատ ուտելու վտանգների մասին

Սննդաբան, Էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոնի աշխատակից Ելենա Սոլոմատինան Ura.ru-ին տված հարցազրույցում բացահայտել է չափից շատ ուտելու վտանգները՝ ընդգծելով, որ լիքը ստամոքսը ճնշում է դիֆրագմը՝ դժվարացնելով սրտի կծկումը, ինչն էլ մեծացնում է սրտի նոպայի վտանգը։
«Եթե մարդը քնում է կուշտ փորով, ապա սկսվում է խռմփոցը, շնչառության դանդաղումը»,– ասել է Սոլոմատինան՝ հավելելով, որ սրտի անբավարարություն ունեցողների մոտ այն կարող է հանգեղնել ինսուլտի:
Նա նշել է, որ չափից շատ ուտելը սպառնում է նաև փորկապությամբ, փքվածությամբ, գաստրիտով, լեղապարկի խնդիրներով, խոլեցիստիտով և պանկրեատիտով:
Նա խորհուրդ է տալիս շատ ուտելուց հետո զբոսնել մաքուր օդում, մեկ ժամ անց խմել կոֆեին պարունակող հեղուկ, որը ծառայում է որպես մեղմ լուծողական։