Դելտա շտամի հետ կապված ունենք մահացության և ծայրահեղ ծանր դեպքերի աճ. Անահիտ Ավանեսյան:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ եթե մարդը չի ուզում ամիսը երկու անգամ պատվաստվել և գումար ծախսել, ուրեմն՝ պետք է պատվաստվի, որպեսզի այդ գումարը չծախսի:
Հայաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 756 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 250 559-ի:
Վիտամին D-ի դեֆիցիտը նպաստում է Պարկինսոնի հիվանդության զարգացմանը. հայտնաբերել են Էմորի համալսարանի գիտնականները: Բժիշկների կարծիքով, այս հայտնությունն ապացուցում է վիտամին D-ի անփոխարինելի դերը մարդու առողջության համար, այդ թվում եւ՝ ուղեղի ճիշտ աշխատանքի համար:
Հայաստանում սեպտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 657 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 803-ի:
Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։
«Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մեկ նախադասությամբ կարելի է այսպես ասել՝ պատվաստվել չգիտեմ ինչով՝ չգիտեմ ինչի դեմ: Ցանկացած պատվաստանյութ ունի իր արտադրման ֆորմուլան ու արտադրման ցիկլը: Մի քանի տարի առաջ ԱՀԿ-ն փոխել է պատվաստանյութերի պատվաստման ստանդարտները և հարմարեցրել է այս օպերացիային: Կարճացրել է ընթացքը և թույլ է տվել փորձարկման շրջանում արդեն իսկ ներարկել, որը բժշկության հիմնական օրենքի՝ «մի՛ վնասիր»-ի խախտում է:
ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 335 721 պատվաստում: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին դեղաչափ ստացել է 215 278 հոգի, իսկ երկրորդ դեղաչափ՝ 120 443 հոգի։
Հայաստանում սեպտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 296 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 249 146-ի:
Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում օրգանիզմի երիտասարդացմանը: Նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:
Կարմիր գինին միքստուրա չէ, որը կարելի է ընդունել, երբ կցանկանաք: Իսկ եթե դուք ամեն դեպքում խմում եք գինի, պետք է խմել այնպես, ինչպես ֆրանսիացիները` միայն սննդի հետ: Այն ոչ միայն բացառում է հարբելու տարբերակը, այլև գինու մեջ եղած հակաօքսիդանտները հակաթույն են հանդիսանում, հատկապես ճարպոտ սնունդ ընդունելու դեպքում:
Մարդն այն է, ինչ ուտում է:
Սննդաբան Մարգարիտա Կորոլևան թվարկել է այն սննդամթերքները, որոնք կարող են օգնել երկարացնել կյանքը
Սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է:
Հյուծվածությունը վերականգնելու համար 50 գ ալոէի թարմ հյութը, 300 գ մանրացրած ընկույզը, 200 գ մեղրը եւ մեկ կիտրոնի հյութը խառնել, ընդունել օրական 3 անգամ` մեկական թեյի գդալ` ուտելուց առաջ: Սննդարար այս խառնուրդը հատկապես օգտակար է երեխաների համար: Իսկ մեծահասակներին հատկապես ընդհանուր թուլության ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել «կղմուխի գինի»:
Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 731 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 248 397-ի:
Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։
Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 669 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247 666-ի:
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում: Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:
Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 997-ի:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդության ծանր ընթացքից, սակայն չեն կանխարգելում այն, ուստի դիմակ կրելու ռեժիմը պետք է պահպանել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեթե 100.000 մարդ է ՀՀ-ում ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Այս թիվն ամենևին չի խոսում ՀՀ պատվաստված բնակչության տոկոսային հարաբերակցության մասին: Այս թվի մեջ ներառված են ՀՀ-ում պատվաստված բոլոր օտարերկրյա քաղաքացիները:
Սովորաբար արյան ցածր ճնշումն ավելի քիչ է անհանգստանալու առիթ հանդիսանում, քան` բարձրը: Հիպոտոնիան ժողովրդի մեջ ընդունված է «բուժել» սուրճով: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզունակ ու ճիշտ չէ, որքան թվում է: Հիպոտոնիկ են համարվում տղամարդիկ, որոնց արյան ճնշումը 100/60 է, եւ կանայք, որոնց ճնշումը 90/60 է:
ՀՀ առողջապահության նախարարությունից հերքում են, որ ներքին կարգով գերատեսչությունից գրություն է իջեցվել բժշկական հաստատություններին՝ քաղաքացիներին պետպատվերով սպասարկելը դադարեցնելու մասին։
Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 501 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245765-ի:
Մաշկի գեղեցկությունը կախված է արտաքին միջավայրի ազդեցությունից: Ամռանը հանգստացած ու թարմացած դեմքի մաշկը կօգնեն պահպանել աշնանային դիմակները: Նախ պետք է դիմակներ օգտագործելու ճիշտ հաճախականություն իմանալ: Այն օգտակար է, եթե օգտագործում եք շաբաթվա մեջ 1 անգամ: Եթե դիմակը ճիշտ ու խնամքով է պատրաստված, դրա ազդեցությունը կարող է տեւել 3-4 օր:
«Ես զարմանում եմ, որ բժիշկները լռում են, երբ նման մարդը, ով 44-օրյա պատերազմից հետո մի շարք տղաների կյանք փրկեց, կյանք պարգևեց, այսօր այդ մարդը ճաղերի հետևում է, դա դեռ բավական չէ, առողջական վիճակն էլ շատ ծանր է… Այս Կառավարությունը տանել չի կարողանում գրագետ մարդկանց, նպատակը «բժշկի» ինստիտուտը վերացնելն է»,- ասաց Ներսիսյանը:
ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 5-ի դրությամբ կատարված պատվաստումների թիվը:
Նունե Ներսիսյանը` կորոնավիրուսի, դրա հետևանքների և պատվաստվելու «պարտադրանքի» մասին. ՈւՂԻՂ: