Բաժիններ՝

Սուշիի վնասակար և օգտակար հատկանիշները․ մանրամասնում է մասնագետը

Մանկական էնդոկրինոլոգ, սննդաբան, քաշի շտկման և սնվելու վարքագծի մասնագետ–խորհրդատու Մարիա Գերասիմովան զգուշացրել է, որ որոշ խմբի մարդկանց համար սուշին վնասակար է։ Նա

Նա նշել է, որ մինչև 7 տարեկան երեխաները, հղիները և կերակրող կանայք չպետք է սուշի ուտեն, քանի որ թյունոս ձկան մեջ սնդիկի մեծ քանակություն կա։

«Հաշվի առնելով ձկների և ծովամթերքների ջերմային մշակման բացակայությունը՝ սննդային վարակի վտանգ կա»,- Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Մարիա Գերասիմովան։

Իսկ ինչ վերաբերում է սուշիի հետ օգտագործվող սոյայի սոուսին, ապա մասնագետը նշել է, որ դրա չափից ավելի օգտագործումը նույնպես վտանգավոր է, քանի որ այն շատ աղի է, ուստի  զարկերակային հիպերտոնիա և ճարպակալում ունեցող մարդիկ այն սննդակարգում ներառելիս պետք է հաշվի առնեն այդ հանգամանքը։

Միաժամանակ Մարիա Գերասիմովան ընդգծել է, որ սուշին և ռուլետները՝ կախված բաղադրիչներից, կարող են սննդարար նյութերի աղբյուր լինել։

«Սուշին պարունակում է, այսպես կոչված, «առողջ ճարպեր»՝ կիսաչհագեցած ճարպաթթուներ, որոնք հայտնի են նաև որպես օմեգա-3 (յուղոտ կարմիր ձուկ, ծովամթերք) և միաչհագեցած ճարպաթթուներ (ավոկադո): Ձկան կանոնավոր օգտագործումը (շաբաթական առնվազն երկու բաժին 140-ական գրամ) ապահովում է մեր օրգանիզմը բավարար քանակությամբ օմեգա-3-ով և նվազեցնում է աթերոսկլերոզի և սրտանոթային քրոնիկ հիվանդությունների, դեմենցիայի զարգացման ռիսկը»,– պարզաբանել է Մարիա Գերասիմովան՝ հավելելով, որ ձուկն ու ծովամթերքը վիտամին B12-ի հիմնական աղբյուրներից են, ինչն էլ մասնակցում է արյունաստեղծման գործընթացներին և պատասխանատու է ճանաչողական ֆունկցիաների պահպանման համար։

Բացի այդ, ձուկը, ծովամթերքը և ջրիմուռները յոդի կարևոր աղբյուր են, որն ուղղվում է վահանաձև գեղձի հորմոնների արտադրությանը՝ նյութափոխանակության և ջերմակարգավորման հիմնական կարգավորողներին:

Ձուկն ու ծովամթերքը դյուրամարս սպիտակուցի աղբյուր են, իսկ բրինձը՝ բարդ ածխաջրերի, այսինքն՝ էներգիայի հիանալի աղբյուր։

Բանջարեղենի աղցանի հետ միասին սուշին կդառնա լիարժեք հավասարակշռված կերակուր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930