Հայտնի է Պարկինսոնի հիվանդության անսպասելի ախտանիշը
Պարկինսոնի հիվանդության որոշ նշաններ դժվար է նկատել կամ սկզբում դրանք կարող են հազիվ ընկալելի լինել: Այնուամենայնիվ, կան որոշ նշաններ, որոնք կարող են դրսեւորվել շարժման ընթացքում: Կան բուժման մի քանի ձեւեր, որոնք կարող են հեշտացնել կյանքը Պարկինսոնի հիվանդության դեպքում եւ օգնել ամեն օր հաղթահարել ախտանիշները, բացատրում է Անգլիայի առողջապահության Ազգային ծառայությունը:
«Պարկինսոնի հիվանդությունը մի վիճակ է, երբ ուղեղի մասերը երկար տարիների ընթացքում աստիճանաբար վնասվում են: Պետք է դիմել բուժուղ բժշկին, եթե մտահոգություն կա, որ Պարկինսոնի հիվանդության ախտանիշներ կարող է ունենաք:
Պարկինսոնի հիվանդությունը զարգանում է, երբ ուղեղի բջիջները դադարում են պատշաճ կերպով աշխատել եւ ժամանակի ընթացքում կորչում են: Ուղեղի այս բջիջները դոֆամին կոչվող քիմիական նյութ են արտադրում:
Ախտանիշները սկսում են ի հայտ գալ, երբ ուղեղը չի կարող արտադրել դոֆամին, որպեսզի պատշաճ կերպով վերահսկի շարժումները:
Պարկինսոնի հիվանդության հիմնական ախտանշաններն են դողը (սարսուռը), դանդաղ շարժումները եւ կաշկանդվածությունը։
Պարկինսոնի հիմնադրամը նշում է, որ որոշ ախտանիշներ, ինչպիսիք են հոտի կորուստը, փորկապությունը, դեպրեսիան եւ քնի խանգարումը, կարող են հայտնվել ախտորոշումից տարիներ առաջ:
Մայոյի կլինիկան պնդում է, որ ողնաշարի եւ հավասարակշռության խախտումը Պարկինսոնի հիվանդության հնարավոր նշան են:
Պարկինսոնի հիվանդության հետեւանքով ողնաշարը կարող է թեքվել, կամ հավասարակշռության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Պարկինսոնի հիվանդությունն ազդում է ավտոմատ գործողությունների վերահսկման վրա, ուստի ողնաշարի փոփոխությունները կարող են տեղի ունենալ առանց ուղեղի ինքնաբերաբար հիշեցման, որ անհրաժեշտ է ուղիղ կանգնել, ասում են մասնագետները: