
Ինչպես է գիշերային սնունդն ազդում առողջության վրա

Քնելուց առաջ չափից շատ ուտելը նույնքան վնասակար է, որքան ընթրիքից հրաժարվելը։ Այս մասին ասել է գաստրոէնտերոլոգ, սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Իրինա Բերեժնայան։
«Ուշ սնվելը շատ վատ է, հատկապես այն դեպքում, երբ անմիջապես գնում եք քնելու։ Պառկած վիճակում ստամոքսում առկա մեծ քանակության սնունդը հետ է գալիս կերակրափող, ինչի հետևանքով կարող է կերակրափողում այրոց առաջանալ և ստամոքսում բակտերիաներ բազմանան։ Դրա հետևանքով տեղ է ունենում մարսողության խանգարում, ինչից առավոտյան կարող է անհարմարություն առաջանալ ստամոքսում, որովայնի ցավ և տհաճ փորկապություն»,- ասել է նա։
Բացի այդ, ըստ մասնագետի՝ ուշ ընթրիքները բացասաբար են անդրադառնում ոչ միայն մարսողության, այլև լյարդի գործունեության վրա։
Բերեժնայայի փոխանցմամբ՝ ուշ ընթրիքից հետո բոլոր օրգաններն ավելի վատ են աշխատում: Քնելիս մարդը բոլորովին այլ էներգիայի կարիք ունի։
«Շատերը փորձում են հետևել դիետիկ սննդակարգին՝ ընթրել մինչև երեկոյան ժամը 18։00–ն, իսկ հետո չուտել մինչև առավոտ: Այս ռեժիմը կարող է դրական կողմեր ունենալ: Սակայն եթե ձեր օրգանիզմը սովոր չէ այս ապրելակերպին, ապա այն կարող է անուղղելի վնաս պատճառել առողջությանը, քանի որ հետո կտրուկ աճում է էներգետիկ նյութափոխանակությունը, թթու-բազային հավասարակշռությունը խախտվում է»,- ասել է գաստրոէնտերոլոգը։