Դեղձի 7 զարմանահրաշ հատկությունները
Զարմանալի չէ, որ միջնադարյան բանաստեղծները ամենագեղեցիկ կանանց մաշկը համեմատում էին դեղձի հետ։ Վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ այս միրգը շատ օգտակար է մեր մաշկի համար։ Ահա մի քանի բոնուսներ, որոնք կստանաք դեղձ ուտելով:
1. Երկարացնում է երիտասարդությունը
Դեղձի մեջ հայտնաբերված վիտամին C-ն խթանում է կոլագենի արտադրությունը, որն էլաստիկություն է հաղորդում մեր մաշկին։ Բացի այդ, այս վիտամինն արգելափակում է ազատ ռադիկալները՝ ծերացման պատճառը:
2. Պարունակում է սպիտակուց
Դեղձի կանոնավոր օգտագործումը ամրացնում է իմունային համակարգը՝ պաշտպանելով մեզ բազմաթիվ վարակիչ և մաշկային հիվանդություններից։ Բացի այդ, դեղձը նպաստում է մաշկի արագ վերականգնմանը։ Իսկ այս մրգի մեջ պարունակվող սպիտակուցն անհրաժեշտ է բազմաթիվ կենսական գործընթացների համար։
3. Բուժում է մաշկի միկրովնասումները
Պտղի միջուկից կամ դեղձի կեղևից պատրաստված դիմակները ոչ միայն խոնավեցնում են մաշկը, այլև օգնում են արագ ապաքինվել միկրովնասումներից:
4. Օգնում է մաշկի վերականգնմանը
Նեկտարինները ոչ միայն սնուցում են մեզ ներսից, այլև օգտակար են կոսմետիկ օգտագործման համար։ Օրինակ՝ դեղձի խյուսից պատրաստված դիմակը՝ խառնված բնական մածունի հետ, հիանալի խոնավեցնող միջոց է չոր մաշկի համար։ Այն նաև կօգնի ազատվել աչքերի տակի մուգ շրջանակներից։
5. Պարունակում է սելեն
Սելենը հզոր հակաօքսիդանտ է, որը դանդաղեցնում է բջիջների ծերացման գործընթացը և նպաստում մազերի և եղունգների աճին:
6.Պաշտպանում է վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից
C, K, A վիտամինները և դեղձի բետա-կարոտինը օգնում են մաշկին պայքարել ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ:
7. Պարունակում է վիտամին A
Այս վիտամինն օգնում է կանխել քաղցկեղը։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիտամին A-ի բարձր չափաբաժինները 32%-ով նվազեցնում են մաշկի որոշ քաղցկեղի առաջացման վտանգը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը