
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 139-ով, մահացել է 1 մարդ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել է 139-ով և դարձել 423 243: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 178 մարդ, ընդհանուր կատարվել է 3 132 461 թեստավորում, (+4 780), առողջացել են վարակվածներից 412 755-ը (+62): Կորոնավիրուսային վարակի զոհերի ընդհանուր թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 1–ով (8 626)։