Վերջին մեկ շաբաթում հաստատվել է Covid-19-ի 60 դեպք

Հայաստանում հունիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 104-ի, որից 412 հազար 693-ը`առողջացման, 8 625-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 25 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 102 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 968 թեստավորում:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 127 հազար 681-ի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930