ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 30.07.2012-05.08.2012թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների գները։
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) պատվիրակությունը` վարչության փոխնախագահ Սերգեյ Շատալովի գլխավորությամբ անցյալ շաբաթ այցելել է Երևան:
Հիպոթեքային վարկավորման ցուցանիշները վկայում են, ոչ թե երիտասարդները չեն վստահում հիպոթեքային համակարգին, այլ՝ հիպոթեքային համակարգը չի վստահում երիտասարդներին։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջիկա կիսամյակի խոշորագույն գործատուների ցանկը։ Ամենից շատ` 7889 աշխատող ունի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։
ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2012թ. առաջին կիսամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է հայաստանյան գազի մոնոպոլիստը։ Ընկերությունը տարվա առաջին 6 ամիսներին պետբյուջե է վճարել 18.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։
Armenia Wine գինու գործարանի սեփականատեր Վահագն Մկրտչյանի խոսքով` իրենք մի քանի նորամուծություններ են մտցրել, որ մնացած խմիչք արտադրողներին ստիպել է վարել նույն քաղաքականությունը։
Ռուսաստանի արտոնագրային բյուրոն՝ «Ռոսպատենտը», մերժել է «Միմինո» ապրանքանիշի գրանցումը։ Հայտը ներկայացրել էր Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքների խոշոր ներմուծող «Ռուսիմպորտ» ընկերությունը։
ՀՀ Կենտրական բանկի հաղորդագրության համաձայն, հուլիսի 15-ից հուլիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 30.0 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 36.2 մլն ԱՄՆ դոլար:
2012թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 125 դեպք` մոտ 422 մլն դրամ գումարի չափով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 27-ին, ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.25 դրամ: Երեկվա համեմատ` դոլարի փոխարժեքը բարձրացել 0.06 %-ով կամ 0.25 կետով:
Անշարժ գույքի գործակալությունների տվյալներով, Երևան քաղաքում անշարժ գույքի գները չեն փոփոխվել։
Այն, որ Ռուսաստանը նախորդ տարվա կեսից բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազի գինը, արդեն փաստ է. ՊԵԿ մաքսային ծառայության հրապարակած կիսամյակային տվյալներից հստակ երևում է, որ Ռուսաստանից ներմուծվող գազի 1000խմ արժեքը կազմել է ոչ թե 180, այլ 219 ԱՄՆ դոլար։
Policy Forum Armenia հետազոտական կենտրոնը, անդրադառնալով Եվրոպայից եկող լրահոսին, այն համեմատել է պատերազմական քրոնիկայի հետ (հատկապես վերջին 72 ժամվա ընթացքում): Ֆեյսբուքի իր էջում PFA-ը նշում է, որ իրավիճակն իսկապես ծանր է։
Գործարար ռուսներին պարզ էր. այն ընկերության համար, ով կապեր ունի Պուտինի հետ, հայտ ներկայացնելն արդեն իսկ նշանակում է` ձեռք բերել բաժնեմասը, – ասում է Լիվայնը:
Ամերիկյան դոլարի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակում է նվազել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 26-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.19%-ով կամ 0.79 կետով:
Այս տարվա վերջին գյուղատնտեսության ոլորտում սպասվում է 8-9% աճ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ լուրջ հաջողություններ կան ծիրանի արտադրության ոլորտում. արդեն իսկ արտահանվել է 12.3 հազ. տոննա ծիրան` նախորդ տարվա 7300 տոննայի համեմատ։
ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում մերժել է «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» ընկերության կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու առաջարկը …
Որքանո՞վ են բանկերն աջակցում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը Հայաստանում, և որքանո՞վ է ՓՄՁ ոլորտի համար կարևոր բանկերի աջակցությունը, մասնավորապես, մատչելի վարկավորման տեսանկյունից:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքին վերաբերող տվյալներ։ Դրանք կրկին անգամ վկայում են այն մասին, որ խոսակցությունները, թե շուտով Հայաստանը կդառնա պարզապես հումք մատակարարող երկիր, ժամանակավրեպ են։ Հայաստանն արդեն իսկ հումք մատակարարող երկիր է։
Որոշ հրապարակումների համաձայն, համաշխարհային բանկերն օգնում են իրենց հարուստ հաճախորդներին` օֆշորային հաշիվներ բացելու միջոցով խուսափել հարկերից։ Արդյո՞ք հայաստանյան բանկերը նույնպես ներգրավված են այդ գործում։
Այսօր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ եվրոգոտու հարկային և բանկային ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել Ռուսաստանի տնտեսության վրա` հումքային ռեսուրսների գների նվազման պատճառով: Ըստ «The Wall Street Journal»-ի` ՎԶԵԲ-ից ներդրումներ ներգրավող տնտեսությունների վերաբերյալ այդ կառույցի վերջին զեկույցի համաձայն, շարունակվող ճգնաժամի ազդեցությունը կտարածվի դեպի Արևելք և Ռուսաստան: «Բացասական ազդակները կհասնեն […]
ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով` վերջին շրջանում նկատվող փոխարժեքային տատանումների թիվ մեկ պատճառը քաղաքական է։ Ավելի կոնկրետ`ընտրությունները։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հուլիսի 25-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407.79 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.29%-ով: Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 5.650.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407 դրամով և վաճառվում` 408,5-411 դրամով:
Ըստ ՊԵԿ Մաքսային ծառայության հրապարակած տվյալների` 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան է ներկրվել 15.155 ավտոմեքենա, որոնց մաքսազերծման նպատակով ներմուծողները պետբյուջեն են վճարել ընդհանուր առմամբ 18.1 մլրդ դրամ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` ներմուծված մեքենաների թիվն աճել է 9%-ով, որին համընթաց` աճել են նաև մաքսազերծման գումարները`21%: Ռուսական արտադրության մեքենաների ներմուծումն անցյալ տարվա համեմատ նվազել է […]
Ըստ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի` 1994-2010թթ. ընկած ժամանակահատվածում Հայաստանից 2.2 մլրդ դոլար արտահոսքի ցուցանիշն իրատեսական է։
ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայությունն այսօր ամփոփել է այս տարվա առաջին կիսամյակի արտաքին առևտրի ցուցանիշները։ Դրանք կրկին տարբերվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից օրերս հրապարակված ցուցանիշներից, և արտահանման ցուցանիշների տարբերությունը գերազանցում է $60 միլիոնը։
Կազմակերպությունների պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի հաշվառումն այս տարվա հուլիսի 25-ից կատարվելու է անվճար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ նման քայլերով կառավարությունը պարզեցնում և բարելավում է բիզնես սկսելու գործընթացը։
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերը դարձել է Թուրքիան՝ 741 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Ադրբեջանն է՝ 606 միլիոն դոլար:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովն ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոմֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Ըստ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի, կատարվել է լայնածավալ աշխատանք` փաստաթղթերի ուսումնասիրություն, և պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում: ՏՄՊՊՀ-ից փոխանցեցին […]