Այսօր Կառավարության նիստի ընթացքում փոփոխություն է կատարվել նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում էր Երևանի Եկմալյան փողոցին հարող տարածքին. վերջինս ճանաչվել էր գերակա հանրային շահ։ Նոր որոշմամբ նախկին կառուցապատողի չկատարած պարտավորությունները ստանձնում է նոր ձեռքբերողը, ավարտին է հասցվում նշված հատվածի և Գլխավոր պողոտայի ճարտարապետական միասնական համալիր կազմող շինարարական ծրագիրը` կառուցապատողի հաշվին լուծելով տարածքում առկա իրավատեր անձանց խնդիրները։
Որոշվել է ս.թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել ՀՀ պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի միջև 2007թ. դեկտեմբերի 12-ին ստորագրված Արփա-Սևան թունելի վերականգնման նախագծի ֆինանսավորման վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։
ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության ԿԲ խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում էֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:
«Գազպրոմի» զուտ շահույթն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 23,5%-ով` հասնելով մինչև 357,841 մլրդ ռուբլու: Ըստ «Գազպրոմի» հրապարակած ցուցանիշների, EBITDA-ի ցուցանիշը կրճատվել է մեկ երրորդով` կազմելով 378,982 մլրդ ռուբլի: Գումարային մաքուր հոսքը կազմել է 214,89 մլրդ ռուբլի (7,106 մլրդ դոլար): Տարվա առաջին կիսամյակում ընկերության գործառնական ծախսերն ավելացել են 109,492 մլրդ ռուբլով կամ 13%-ով` կազմելով 927,401 […]
Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:
Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին կազմել են 1041.6 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջի 871.0 մլն դոլարի փոխարեն աճելով 19,5%-ով:
Նշվել է, որ կենտրոնն իրենից ներկայացնելու է հետազոտական լաբորատորիա, որն աշխատելու է Intel-ի առաջնային R&D տեխնոլոգիաների հենքով:
Օրենքների ընդունումից հետո կտարածվեն տեղեկատվական և ուսուցողական նյութեր՝ գործընթացի ընդհանուր նկարագրությամբ, իսկ նոյեմբերից հետո գործատուներին կտրամադրվեն գործնական հմտություններ և կիրառական գիտելիքներ (ծրագրային ապահովման օգտվողի ձեռնարկ, համակարգչային ծրագրի ուսուցողական տարբերակ և այլն):
2013թ.-ին նախատեսվում է ավելացնել մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.350.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 408,5-412 դրամով և վաճառվում է 413-415 դրամով:
Ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 487.6 մլն դրամ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ նվազելով մոտ 3,5 անգամ: 2011թ. Երկրորդ եռամսյակի ապահովագրական համակարգի զուտ շահույթը կազմել է 1,6 մլրդ դրամ:
Նրանք նաև դիտարկումներ են անցկացրել հորատման ու լաբորատոր հետազոտությունների շուրջ և այցելել են տեղի օդերևութաբանական կենտրոն ու աշտարակ: Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ ԱԷՄԳ-ի փորձագետները գոհ են մնացել ատոմակայանի տարածքում կատարված աշխատանքների կազմակերպվածությունից ու տեխնիկական մակարդակից: Նրանք ընդգծել են, որ կատարված հետազոտությունները համապատասխանել են ԱԷՄԳ-ի կանոններին ու պահանջներին:
Հայաստանը փոքր-ինչ հետընթաց է գրանցել նաև ենթակառուցվածքների և տեխնոլոգիական պատրաստվածության առումով՝ համապատասխանաբար իջնելով 3 և 4 նիշով։ Այս մասին նշվում է 2012-2013թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում։
2012 թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում էլեկտրոնային առևտրի ծավալները կազմել են 1 մլրդ դրամ, որը զիջում է նախորդ եռամսյակի ցուցանիշներին։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. երկրորդ եռամսյակի բանբերում։
Ակտիվների վերադարձման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այդ պլանում օգտվելու է իրավական միջոցներից: Իրանական ակտիվների վերադարձման համար իրանական կողմն օգտվում է նաև միջազգային մակարդակի իրավաբանների ծառայություններից:
Միջազգային դրամական փոխանցումների համակարգերին մասնակից առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով Հայաստան փոխանցումների ծավալը 2012 թ. երկրորդ եռամսյակում 7.4 անգամ գերազանցել է արտասահման կատարված փոխանցումների ծավալը:
Այս տարվա երկրորդ եռամսյակում միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակն ավելացել է 11%-ով (67 հազարով) և կազմել 698 հազար։ Սինչդեռ «ԱրՔա» քարտերի քանակն ավելացել է 3%-ով (13 հազարով) և կազմել 435 հազար քարտ: Այս մասին նշված է ՀՀ ԿԲ երկրորդ եռամսյակի բանբերում։
«Գազպրոմին» կասկածում են Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում գազային շուկայում խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև իր հաճախորդների համար «անարդար գներ» սահմանելու մեջ:
Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր մրցունակությամբ 82-րդն է աշխարհի 144 երկրների մեջ: Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանն իր դիրքը բարելավել է 10 կետով
Ըստ շրջանառվող տեղեկությունների` «Տաշիր Գրուպը» ձեռք է բերում Երևանում «McDonalds» ռեստորանների ցանցի ստեղծման լիցենզիա: «Տաշիր Գրուպը» հերքում է այս տեղեկությունները:
ԿԲ-ն այս պահին անհրաժեշտ չի համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով ազդել գների վրա։ Հիմնավորումների և մասնագիտական «խուճուճ» ձևակերպումների արանքում, սակայն, կարելի է տողատակում կարդալ մի հետաքրքիր միտք՝ աշխարհում գործերը լավ չեն, իսկ Հայաստանում լավ են։
Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործի այս տարվա նոյեմբերից: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է նախագիծ, որի համաձայն՝ եվրոպական կազմակերպությունների տնօրենների խորհուրդներում կին-ղեկավարների թիվը կհասցնեն 40%-ի:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռուսաստանը 5 միլիարդ եվրոյի վարկ կհատկացնի Կիպրոսին։ Գործարքը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին՝ նշում է« որ ռուսների համաձայնությունն արդեն կա։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` սեպեմբերի 4-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.83 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,45%-ով:
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
ԵՄ վարկանիշային կանխատեսման փոփոխությունը «բացասականի» կապված է ԵՄ անդամ երկրների վարկային վարկանիշի կանխատեսումներից: Այդ երկրները, որոնց բացասական կանխատեսումներն ազդում են ԵՄ-ի վարկանիշային կանխատեսման վրա, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, և Նիդերլանդներն են: Այս երկրները ԵՄ բյուջեում հիմնական ներդրումներ կատարողներն են:
Վերոնշյալ հաշվետվության հրապարակումից հետո Samsung ընկերությունը սեփական նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել Չինաստանում գործող իր HEG Electronics գործարանում, սակայն մանկական աշխատանքի շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել:
Հանրապետականներն Օբամային նախատում են, որ նա կորցրել է Մուբարաքին` Մերձավոր Արևելքի գլխավոր դաշնակցին, այնպես որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ցուցադրել, որ Եգիպտոսի նոր իշխանությունն ԱՄՆ-ին հավատարիմ է: