«Forbes» պարբերականը Հայաստանին անդրադառնալով՝ պարզաբանել է, թե ինչի արդյունքում է մեր երկիրը հայտնվել պարտքային բեռի տակ։ Այդ մասին նշվում է «Լավագույն 100 երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասում։
«2013թ. բյուջեի նախագիծն ամբողջությամբ կազմված է 2012թ. բյուջեի տրամաբանությամբ, կտրուկ շրջադարձեր չի ենթադրում, ինչն էլ առավել հիմնավորված է ու տեղավորվում է այն տնտեսական քաղաքականության տրամաբանության մեջ, որը որդեգրել է մեր երկիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի 100 երկրների ցանկը, որոնք լավագույնն են բիզնեսով զբաղվելու համար։ Հայաստանն այդ ցանկում զբաղեցրել է 77-րդ տեղը։
«Այսօր վարչապետը մեզանից պահանջում է եվրոպական ստանդարտներին համապատասխան արտադրություն, որը հնարավոր կլինի իրականացնել միմիայն խոշոր ծավալի ներդրումների արդյունքում: Մեր գործարանները հին գործարաններ են, հին տեխնիկայով: Նախ՝ պետք է ներդրում կատարել, հետո պահանջներ ներկայացնել»,- 168.am-ին ասել է պանիր արտադրող գործարանի ղեկավարը:
Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրեն:
Դժվար է ասել` կատարվածը սպասելի՞ էր, թե՞ անակնկալ:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 մլն եվրոյի վարկային պայմանագիրը:
Բուլղարիան, որը հետաքրքրված էր խողովակաշարային գազատարով, վերջին երկիրն էր, ում հետ «Գազպրոմը» կնքել է պայմանագիր: Մինչ այդ կոնցեռնը ցամաքային գազատարով բնական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնության էր եկել Հունգարիայի, Սլովենիայի և Սերբիայի հետ:
Ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանքարդյունաբերության ոլորտի հարկերի անկումը պայմանավորված է մետաղների միջազգային գների անկմամբ։ Այդ մասին նախարարը հայտարարել է կառավարության այսօրվա նիստում՝ ներկայացնելով իր ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվությունը։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 15-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407,70 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է կես դրամով կամ 0,07%-ով:
Այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մաղսուդյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ՎՊ-ի ստուգումները քիչ:
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի արժեքը չորեքշաբթի օրը նյույորքյան բորսայի աճուրդի ընթացքում աճել է 13%-ով: Մեկ բաժնետոմսի արժեքը բորսայում աճել է մինչև 22.42 դոլար:
Մինչեւ տարեվերջ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը Հայաստանում կկազմի 8,1 մլրդ կՎ/ժ` նախորդ տարվա 7,4 մլրդ կՎ/ժ-ի փոխարեն:
Կապի ոլորտում, ըստ ՊԵԿ-ի տվյալների, 2011 թվականին 2010 թ. համեմատությամբ շահութաբերության մակարդակը նվազել է 5.5%-ով։ Այդ մասին նշված է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության՝ ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվության մեջ։
«Այս բյուջեի ընդունումն անընդունելի է, այն չի կարող լուծել որևէ խնդիր»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Ֆրանսիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է 0.2 տոկոսով: Տեղական տնտեսության աճի տվյալները նշանակում են, որ Ֆրանսիային հաջողվեց խուսափել տեխնիկական ճգնաժամից: Երկրորդ եռամսյակում երկրի տնտեսությունը նվազել էր 0.1 տոկոսով:
Կոնկրետ խոշոր բիզնեսում պատահական մարդիկ չկան, և առանց իշխանության վերնախավի «քարտ բլանշի»` նրանց ձեռք տալը կարող է անախորժ պատմությունների պատճառ դառնալ։
Համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու դեպքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հարկային պարտավորությունները չկատարողների նկատմամբ կարող է կիրառել լիցենզիայի կասեցման գործընթաց։
«Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու»,- կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի մասին ամփոփիչ ելույթով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում լավատեսությանը կարող են նախանձել ՀՀ քաղաքացիները:
Հայրենի իշխանությունները գրեթե ամեն օր խոսում են ՓՄՁ ոլորտի զարգացման անհրաժեշտության, ծրագրերի և կատարված քայլերի մասին։ Սակայն չգիտեն ՓՄՁ ոլորտի անգամ պաշտոնական ցուցանիշները։
«Վարվող սոցիալ-տնտեսական նախագիծը և 2013թ. պետական բյուջեի նախագիծը համարժեք չէ ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներին և չի նպաստում ՀՀ ազգային անվտանգության մակարդակի բարձրացմանը»:
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 7 տարի մարման ժամկետով պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB07172189) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Խորհրդարանական չորս խմբակցությունների՝ ներկայացուցիչները (ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն), հայտարարել են, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին:
«Վարչապետը, հավանաբար, ուզում է իշխանության վերնախավում գտնվող ամեն մեկին գոնե մի կենսաթոշակային հիմնադրամ նվիրել»:
Այսօր Ազգային ժողովը քվեարկության կդնի 2013թ. պետական բյուջեի նախագիծը, որի քննարկումները, մեղմ ասած` աբսուրդի թատրոն էին հիշեցնում:
Տոկիոյի արժեթղթերի բորսայում ճապոնական էլեկտրոնիկայի Sharp ընկերության բաժնետոմսերի գները նոյեմբերի 14-ին բարձրացել են 10%-ով՝ կազմելով 2.2 դոլար յուրաքանչյուրի համար: Թանկացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Intel կորպորացիան հնարավոր է բավական մեծածավալ ներդրումներ կատարի Sharp ընկերության մեջ:
2013 թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում պաշտոնյաները հաճախ են նշում, որ կցանկանային ավելին անել (աշխատավարձն ու թոշակներն ավելի շատ բարձրացնել), սակայն բյուջեի հնարավորությունները թույլ չեն տալիս։ Սակայն, օրինակ, ըստ ԱՄՀ գնահատականի` Հայաստանի ստվերային տնտեսության մակարդակը գերազանցում է ՀՆԱ-ի 35%-ը։ Այսինքն` անգամ մի քանի տոկոսային կետով ստվերի կրճատումը մի քանի տասնյակ միլիոն դոլարով կավելացնի հարկային մուտքերը։ […]
«Նույն բանն էլ տեղի ունեցավ 2005թ., երբ լրացել էր իր` Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իրեն չէին ցանկանում կրկին նշանակել այդ պաշտոնում։ Նա հանրապետության ղեկավարին մասնակից դարձրեց բանկային գործին: Այսինքն, վարչապետը, օգտագործելով հանրային ռեսուրսը, կաշառում է իշխող վերնախավին»,- ասում է Հ. Բագրատյանը:
Իհարկե, մենք մտահոգված ենք, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի բյուջեն հաստատվի, որպեսզի այն մտավախությունները, որոնք կան, փարատվեն, որպեսզի այս բյուջեն ամբողջությամբ իրականացվի, և մենք դրա համար ջանքեր ենք գործադրում