Բաժիններ՝

Ինչ ենք շահում և կորցնում ՄՄ մտնելով՝ ըստ նախագահի խորհրդականի

Հայաստանի արտաքին առևտուրը ԵՄ-ի հետ կայուն է մնացել 2013 թվականին, իսկ Մաքսային միության հետ աճել է, ներմուծման գծով դինամիկան գրեթե նույնն է: Ինչպես այսօր ՀՀԿ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀԿ անդամ, ՀՀ նախագահի խորհրդական Վարդան Արամյանը, ԵՄ հիմնականում արտահանել ենք հումքային ապրանքներ, իսկ ՄՄ՝ պատրաստի արտադրանք. «Սա շատ կարևոր է, որովհետև զարգացող երկրների համար տնտեսական աճի հիմնական հենքը ոչ հումքային ապրանքների արտահանումն է: Եթե հումք ենք արտահանում, շատ կախված ենք միջազգային շուկայի գներից: Երբ հումքի գները նվազում են տնտեսությունն անկում է ապրում, իսկ երբ գները բարձրանում են, աճում է»:

Առևտրային գործոնից բացի, ըստ Արամյանի, ՄՄ-ն ՀՀ-ի համար շահավետ է ֆինանսական, աշխատուժի և տրանսպորային ենթակառուցվածքների առումով: Մասնավորապես՝ ՀՀ-ում ուղղակի ներդրումների 40%-ից ավելին Ռուսաստանից է կատարվում, աշխատուժը՝ տրանսֆերտներն են, և մեր քաղաքացիներն ավելի հեշտ են աշխատանք գտնում ՄՄ երկրներում:

Արամյանը նշեց, որ ՄՄ անդամակցությունից հետո պարզ միջինով ՀՀ ապրանքային ծածկույթի մաքսատուրքերի 10%-ը չի փոխվելու, մի փոքր մասը նվազելու է, մեծ մասը բարձրանալու է. «Դրա համար մեր տնտեսության համար բավականին զգայուն ապրանքների 900 անուն ցանկ ենք առանձնացրել: Բայց հաշվարկել ենք, եթե միանգամից ընդունենք այդ փոփոխությունը, ստատիկ էֆեկտ ենք գնահատել՝ տարեկան 6.4 մլն առևտուր ենք շահում, բայց 110 մլն ներմուծման առումով ենք կորցնում: Բարեկեցության առումով շուրջ 70 մլն տուժում ենք, բայց 132-140 մլն դոլարի տարեկան շահում կունենանք գազի չթանկացման արդյունքում»:

Վ.Արամյանը նշեց, որ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ եթե զարգացած միությունները չեն կարողանում շատ մեծ աջակցություն ցույց տալ անդամներին և զարգացումը շատ չի շահում, օրինակ, եթե ԵՄ մտնեինք, զարգացման ավելի մեծ դաշտ չէր բացվի, հիշենք Հունաստանի դեպքը: Արամյանի խոսքով՝ ՄՄ շրջանակներում էներգետիկայի ոլորտում կարող է ՌԴ-ն լինել առաջնորդող, կան նիշաներ, որտեղ ՀՀ-ն կարող է լինել առաջնորդող, օրինակ՝ ծառայությունների ոլորտի ազատականության առումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս