ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից այսօր հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարվա հունվար-օգոստոսին տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 8.3%-ով։
Ըստ e-gov.am ինտերնետային ռեսուրսի, այս տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 26-ը տարբեր գերատեսչությունների կողմից կատարվել է 1 անձից գնման 360 գործարք, որից 238-ը շինարարական աշխատանքներ են՝ 10.9 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։
«Բավական է` նշեմ մեկ թիվ. Հայաստանում ինչ հարստություն և եկամուտ կա, դրա 37 տոկոսը ժողովրդինն է, 63 տոկոսը` 40 ընտանիքինը… Ես ասում եմ բոլորին` մեծահարուստներին, օլիգարխներին` պիտի կիսվե´ք, այս երկրում ձեզ այսքան չի հասնում: Ուզում եք սա սոցիալիզմ համարեք, բայց ես սոցիալիստ չեմ, բայց գտնում եմ, որ ժողովրդի հետ պետք է կիսվեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
«Ուղղակի խայտառակություն է, խայտառակություն: Կարևորագույն օբյեկտ, որը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, պետբյուջեից 700 մլն դրամ ենք հատկացրել, աշխատանքները միչև հիմա ավարտված չեն, ու պարզվում է` լրացուցիչ գումարներ պետք է պետությունը հատկացնի»,- վրդովված ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Փաստաթղթում խոսքը երկու պարտքերի՝ 189 մլն և 300 մլն դոլարի մասին է: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղրղըզստանի 2005թ. սեպտեմբերի 5-ից կուտակված 189 մլն դոլար պարտքն ամբողջ ծավալով կներվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես: Մնացած պարտք (սկսած 2009-ի փետրվարի 3-ից, կազմում է 300 մլն դոլար) աստիճանաբար կներվի 2016-ից սկսած՝ 10 տարվա ընթացքում՝ հավասար բաժնեմասերով:
«Աշխատավարձի նման բարձրացումից գանձվող եկամտային հարկն ավելի շատ է, քան բարձրացման վրա ծախսվող գումարները։ Ստվերային տնտեսության մասով ինքներդ դատեք՝ ճիշտ հակառակն է: Այդ ամենը ցույց է տալիս, որ Կառավարության թվերը միջին աշխատավարձի վերաբերյալ սխալ են»,- 168.am-ին ասել է Հ. Բագրատյանը՝ մեկնաբանելով իր նախաձեռնությանը կառավարության տված բացասական եզրակացությունը։
ԱՄՆ-ում գործազրկությունը կարող է կրճատվել մինչև 7%` այն դեպքում, եթե հաջողվի վերջ տալ անորոշությանն ու փոխել սպառողների տրամադրությունը:
«Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը, իր խոսքով, «համ մեխին է խփել, համ նալին»,- 168.am-ին ասել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը
«Մինչ տեղի ունեցած փոփոխությունները, գործատուներն էին մուծում սոցիալական վճարները և եկամտային հարկը, սակայն պարզեցված տարբերակում եկամտային հարկն ամբողջությամբ մնում է աշխատակիցների վրա, և հաջորդ տարվանից գործելու է հաշվարկի նոր սանդղակը»:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 8.020.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 403-406 դրամով և վաճառվում է 407,5-410 դրամով:
Համաժողովի նպատակն է ամրապնդել հայ-վրացական համագործակցությունը, էլ ավելի զարգացնել հայ գործարարների հետաքրքրությունը Աջարիայի Ինքնավար Հանրապետության ազատ զբոսաշրջային գոտու, ինչպես նաև այլ ոլորտների նկատմամբ` շինարարության, քարի մշակման, բժշկության, սննդամթերքի, ըմպելիքների արտադրության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Եվրոպական միության TAIEX ծրագրի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված սեմինարին գյուղատնտեսության ոլորտի տեղի պատասխանատուներից և մասնագետներից բացի, մասնակցում են նաև փորձագետներ ԵՄ անդամ երկրներից՝ Ֆինլանդիայից, Ռումինիայից, Լեհաստանից:
«Այս տարի կառավարությունը բյուջեով նախատեսել է 89 մլրդ եկամուտների աճ, 76 մլրդ ծախսերի աճ»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց «Հայրենական ապրանքարտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նավթի վաճառքի ծավալի մեծացումը կապված է ցրտերի վրա հասնելու հետ՝ ընդգծելով, որ նավթի վաճառքի մեծացումը հանգեցրել է բյուջեի արժույթային համալրման մեծացմանը: Ղասեմին հավելել է, որ իրենք Քաթարի հետ համատեղ հավասար բաժնեմասով գազի արդյունահանում են իրականացնելու սահմանային գազի հանքավայրում։ Արդյունահանումը կարող է սկսվել հաջորդ տարվա գարնանը:
Սեպտեմբերի 15-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում դադարեցվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը` կապիտալ վերանորոգման, անվտանգության միջոցառումների ներդրման և վերալիցքավորման նպատակով: Պլանային վերանորոգման աշխատանքները կտևեն մինչև դեկտեմբերի 11-ը: Այս մասին նշված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում: Ի պատասխան հարցի, թե նախկինում ՀԱԷԿ-ի աշխատանքի նման՝ 80-ից ավելի օր տևող ժամկետով դադարեցումներ եղել են, թե ոչ, […]
Մեր նախարարը պետք է հագնի մի քանի հազար դոլարանոց կոստյում` մի քանի հարյուր դոլարանոց փողկապով, կապի մի քանի հազար դոլարանոց ժամացույց։ Եվ այդ ամենը՝ ընդամենը 330 հազար դրամ աշխատավարձով։
Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ.
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 17.09.12թ.-23.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ձկնամթերք արտահանող հայկական ընկերությունների անհանգստությունը տեղին է. առանց չափազանցության՝ կարելի է ասել, որ Ռուսաստանը հայկական ձկնամթերքի միակ շուկան է։
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 6.475.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 404-407 դրամով և վաճառվում է 408-411 դրամով:
Բուշեհրի ատոմակայանն այս տարի հասցվել է իր 100 տոկոսանոց հզորության մակարդակին, և այս տարի կավարտվի այն արդյունաբերական շահագործման հանձնելու գործընթացը: Բուշեհրի ատոմակայանի փաստացի մեկնարկը ԱԷՄԳ-ի տեսուչների վերահսկողության ներքո իրականացվել է 2010 թվականի օգոստոսի 21-ին:
168.am-ն անցած շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը` «Արմավիա» ավիափոխադրողի հետ իրենց ունեցած խնդրի լուծման վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան պատասխանել է.
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք […]
Այս ծրագրերի շրջանակներում հնարավորություն կընձեռվի, ի հակակշիռ հայաստանայան բանկային համակարգի բարձր տոկոսադրույքների, եվրոպական համբավ ունցող բանկերից ստանալ վարկեր, որի տարեկան տոկոսադրույքը կկազմի առնվազն 5-6%` կախված 6 ամսյա եվրիբորի արժեքից, իսկ մարման ժամկետները 5-8 և ավելի տարիներ:
Ռուսաստանը հանդիսանում է ԿԺԴՀ-ի՝ ԽՍՀՄ-ին ունեցած պարտքերի իրավահաջորդը: Հյուսիսային Կորեային տրամադրվող վարկային գիծը խորհրդային ղեկավարությունը բացել է 20-րդ դարի կեսին:
«Գազպրոմի» ներդրումային ծրագիրն ընթացիկ տարում մոտեցել է տրիլիոն ռուբլու սանդղակին, ընդ որում, ըստ նախնական գնահատման՝ նախատեսվում է այդ գումարը 200 միլիարդ ռուբլով ավելացնել՝ գազատարների ծախսերի ավելացման արդյունքում:
««Ռոսնավթի» և «Գազպրոմի» բաժնետոմսերի դիվիդենտներից ստացվող պետական եկամուտները պետք է ոչ թե փոխանցվեն «Ռոսնավթգազի» հաշվին, այլ պետք է փոխանցվեն Ազգային բարեկեցության հիմնադրամ»,- այս մասին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Հետաքրքիր է, թե նոր սեփականատերի օրոք «Ջերմուկ Մայր Գործարանը» կկարողանա՞ ավելացնել այս ցուցանիշը և էլ ավելի զարգանալ, թե՞ ոչ:
Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասի աշխատավարձը կրկնակի չափով կրճատվել է։ Ընդ որում, նախագահն ինքն է դիմել ֆինանսների նախարարությանը՝ խնդրելով նվազեցնել իր աշխատավարձը։
Մի խոսքով, ՏՄՊՊՀ-ն կարգին լուրջ քայլեր է արել մրցակցային միջավայրի բարելավման ուղղությամբ։ Կարելի էր, իհարկե, ոգևորվել և հույս ունենալ, որ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի իրական մրցակցային տնտեսություն։ Սակայն ամեն ինչ փչացրեց Ամերիկյան դատարանի վճռի մասին երեկվա հրապարակումը։