Բաժիններ՝

Պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չհնչեցրեց. Արծվիկ Մինասյան

Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ պատասխանող կողմը որևէ հակափաստարկ չհնչեցրեց, որը կառարկեր սերունդների համերաշխության, խտրականության վերաբերյալ իրենց առաջ քաշած հարցերի վերաբերյալ, իսկ կարծիքը, թե չի հակասում, ընդունելի չէ: Նա հայտարարեց, որ իրենց պնդումները ճիշտ են:

Փաստելով, որ եկամտային հարկը գանձվում է բոլոր տիպի եկամուտներից, Ա.Մինասյանը հայտարարեց, որ 2013թ-ից գործողության մեջ մտած միասնական եկմատային հարկի գաղափարը փոխել է ամբոջ փիլիսոփայությունը և երկրին կանգնեցրել է սոցիալական պետությոն լինելու հարցի առաջ: Ըստ նրա՝ ԿԲ-ն հայտարարություների մակարդակով փորձում է ներկայացնել, թե պարտադիր բաղադրիչը կայուն է և համակարգն այլընտրանք չունի, ինչն այդպես չէ, ԿԲ-ի հիմնական խնդիրը գների կայունության ապահովության տեսակետից հակասության մեջ է մտնում ֆինանսական կայունության հետ, արդյունքում՝ կենաթոշակառուների ապահով ծերությունը վտանգվում է:

«Պնդումը, որ կամավորը ներդրված էր և կարող էր աշխատել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ վերջին իրավական ակտն ընդունվել է անցած տարի և անցած տարի էլ գրանցվել է առաջին ֆոնդի կառավարիչը»,- նշեց Ա.Մինասյանը:

Նրա խոսքով՝ թեև պատասխանող կողմը պնդում է, որ սա մասնավորեցում չէ, բայց ապահով ծերության հարցը թողնում են մասնավոր հատվածին, փորձ է արվում պետության ուսերից բեռը տեղափոխել քաղաքացիների և գործատուների դաշտ, ինչը սոցիալական պետության սկզբունքներից էական շեղում է:

Նա արտահայտեց իր տարակուսանքը՝ եթե մեր քաղաքացիները չեն պատրաստվում ծերանալ, ինչպե՞ս ենք մենք պարտադրում ընտրել ֆինանսական գործիքներ: Մինասյանը ներկայացրեց հաշվարկ, որ 150 հազար միջին աշխատավարձի դեպքում, 5% գնաճի և այլ չափանիշների միջինացված հաշվարկի դեպքում 23 տարի վճարումներ կատարելուց հետո կենսաթոշակի անցնելու ժամանակ եթե անձը 10 տարի ապրի, ապա կստանա ընդանենը ամսական 41483 դրամ, կամ աշխատավարձի 29%-ը: Նրա գնահատմամբ՝ այս ցուցանիշներով հնարավոր չէ ապահովել ապահով ծերություն, իսկ իշխանության ներկայացրած պայծառ ապագան թվային մանիպուլիացիաներ է և իրականության հետ որևէ առնչություն չունի:

Մինասյանը բարձր դատարանի ուշադրությունը հրավիրեց նրան, որ պետական մարմինների պահվածքը մեղադրողական է, քանի որ 50-ականների բուռն ծնունդները, ստացվում է, որ բեռ է դարձել կեսաթոշակային համակարգի վրա: «Հիմա խրախուսում են ծնունդները, որ հետագայի համար բեռ դառնա՞ն: Սա սոցիալական պետության գաղափարից շեղում է»,- ասաց Ա.Մինասյանը:

ՀՅԴ պատգամավորը հայտարարեց, որ հաջորդ քաղաքական ուժը կփոփոխի համակարգը, իսկ դրանից խուսափելու համար Չիլիում համակարգը դրվել է հանրաքվեի:

Ա.Մինասյանը անդրադաձավ նաև տարիքային խտրականության, սեփականության իրավունքի խախտումներին, դրանք անվանելով հակասահմանադրական:

«Պարտադիր կուտակային բաղադրիչը այն տեսքով, ինչով ներկայացված է հակասում է հիմնարար արժեքներին: Պետական մարմիններն ակնհայտորեն չեն փորձել ապահովել ՍԴ որոշումը, որ 127 հազար մարդու համար հաշիվ է բացվել»,- ասաց Ա.ՄԻնասյանը՝ մեջբերում անելով Ժան Ժակ Ռուսոյից մեկ պարբերություն՝ ԱԺ մասին. «Այն ճարտարապետը, որ շենք կառուցում է նախապես հողը շոշափելով, արդյոք կարող է այն պահել այդ ծանրությունը, ԱԺ-ն օրենք գրելուց առաջ պետք է ուսումնասիրի՝ հասարակությունը կկարողանա՞ կրել ու կատարել այդ օրենքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս