ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարցրեց Տ. Դավթյանին, թե` որպես Էկոնոմիկայի նախարար, ուսումնասիրություններ ունի՞, թե ՀՀ տնտեսության որ ոլորտներն են ավելի շատ եկամուտներ գեներացրել պետական բյուջեից ի՞նչ է նախատեսվում այդ ոլորտների պոտենցիալը բարձրացնելու և ավելի շատ եկամուտ ապահովելու համար:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ֆինանսական օժանդակության ծրագրերը դրամաշնորհային ծրագրեր են, որոնք չեն ավելացնում հետագա ֆինանսական պարտավորություններ, ինչը շատ լավ է»,- այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Դավթյանը։
Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Քննարկումներին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման կարիք լինի:
Ըստ Ա. Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կհստակեցվեն շինարարության սկսման ժամկետները:
Ըստ կողմերի` ծրագիրը կստեղծի ավելի արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականությունը և կանոնակարգող միջավայրերը, կավելացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի մասնավոր հատված – պետություն համագործակցությունը:
Մեր պաշտոնյաները երբեմն սիրում են այնպիսի հայտարարություններ անել, որոնք ճիշտ են, սակայն ոչ ոքի համար նորություն չեն: Օրինակ, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նախօրեին հայտարարել է, որ փոքր և միջին ընկերությունները պետգնումների համար հայտարարվող մրցույթներում ոչ շահեկան վիճակում են խոշոր ընկերությունների նկատմամբ:
Ըստ փորձագետների, մինչև 2020թ. նավթի արդյունահանման ծավալները կարող են հասնել օրական 111 մլն բարելի, այն ժամանակ, երբ պահանջարկը կկամի ընդամենը 97 մլն բարել օրական:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օրերս աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ հանդիպում է ունեցել «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման եւ տեղակայման, ինչպես նաեւ տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցերը:
Dexia-ն ակնկալում է, որ ընդհանուր առմամբ Denizbank-ի վաճառքից կստանան 3.02 միլիարդ եվրո: Ֆրանս-բելգիական Dexia բանկային խմբի հետ համաձայնագիր ստորագրելու մտադրության մասին Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտնել էր դեռևս այս տարվա հունիսին: Այն ժամանակ ենթադրվում էր, որ գործարքը կկատարվի 2012 թվականի չորրորդ եռամսյակին:
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր Յալթայում մասնակցել է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր:
Գոմեշի միսը վաճառվում է` 1 կգ-ն՝ միջինը 1200-1300 դրամով:
Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ամերիկյան ավտոարդյունաբերությունը կմնա աշխարհի տնտեսության խոշորագույն «աճի կետ», որը խնդիրներ ունի գործազրկության և սպառողների վստահության անկման առումներով:
Տուրիստական գործակալությունները համաձայն չեն փոխնախարարի հետ
Արտակ Շաբոյանը նշել է, որ փոքր ընկերություններն ավելի ակտիվ պետք է լինեն գնումների գործընթացում, պետք է կարողանան բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, անհրաժեշտության դեպքում՝ բողոքներ ներկայացնեն:
Մոնտին կոչ է արել արժույթի կառույցի առաջնորդներին՝ ստեղծել բյուջեի դեֆիցիտի կրճատման հսկողության այնպիսի գործընթաց, որի ընթացքում կրեդիտորները կկարողանան հետևել և տեսնել, որ տնտեսման ծրագիրը շարունակվում է, և ամեն ինչը ընթանում է իր հունով:
Միակ «կողմը», որին կարող է ուրախացնել այս պատմությունը, քաղաքակիրթ աշխարհի կողմից մերժված հնդկական գոմեշն է, որը Հայաստանում ոչ միայն լավ ընդունելություն է գտել, այլ ավելի թանկ է գնահատվել, քան հայկական հալալ-զուլալ տավարը։
Այսօր ԱԺ-ում ներկայացվեց ՀՀ Առողջապահության նախարարության 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ՝ նշյալ ոլորտում իրականացվել է բյուջետային դասակարգման 62 ծրագիր:
Ենթադրվում է, որ բյուջետային ծախսերը կկրճատվեն 40 միլիարդ եվրոյով: Յուրաքանչյուր նախարարություն կստանա 12% ավելի քիչ միջոցներ այս տարվա համեմատությամբ: Պետական ծառայողների աշխատավարձերը սառեցվելու են: Այնուամենայնից, կառավարությանը հաջողվել է միջոցներ գտնել թոշակները բարձրացնելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել: «Այսօր ԱԺ եմ ներկայացրել օրենք կենսաթոշակների նշանակման կարգի մասին։ Ահա այդ օրենքի համառոտագիր տարբերակը…»:
Անցած տարի արտաքին գործերի նախարարությունը ծախսել է 2011 թ. բյուջեով և պահուստային ֆոնդից հատկացված 9 մլրդ 952 մլն դրամի 99.02%-ը: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Բանկերը դոլար գնում են միջինը 403,7 դրամով, վաճառում 406.96 դրամով:
RBC ամսագիրը կազմել է Ռուսաստանի խոշորագույն դեվելոփերների վարկանիշը՝ ըստ հասույթի չափի: Ցանկը գլխավորել է Օլեգ Դերիպասկային պատկանող «Բազովիյ էլեմենտ» հոլդինգի անդամ «Գլավստրոյ» ընկերությունը՝ $2,96 մլրդ հասույթով: Հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը վարկանիշում չորրորդն է՝ $2,6 մլրդ հասույթով։
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ 2013 թ. պետբյուջեում մի քանի միլիարդ դրամ է նախատեսվել, որպեսզի եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման որևէ խնդիր չառաջանա։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող ծրագրի համաձայն բոլոր նախարարություններն իրենց ենթակա ՊՈԱԿ-ների համար, ինչպես նաև մարզերում կատարեն համապատասխան հաշվարկները։
Կառավարությունը նպատակ ունի մինչև 2017 թվականը կրկնապատկել նվազագույն աշխատավարձը՝ այն հասցնելով 65 հազար դրամի։ Սակայն նման տեմպերով՝ տարեկան 7.6 տոկոսով բարձրացնելու դեպքում, ապա կկրկնապատկվի ոչ թե 2017 թվականին, այլ 2022 թվականին։
Հասարակության կասկածները, որ մեր բյուջետային միջոցներն արդյունավետ չեն կառավարվում, տարօրինակորեն համընկավ այդ նույն միջոցների յուրացման մասին իշխանությունների ունեցած տեղեկատվության հետ: Հետևաբար` առաջիկա շաբաթներին մեզ նոր բացահայտումներ ու հետաքրքիր տեղեկություններ են սպասում:
«Մի քանի օրից Ստեփանակերտի օդանավակայանը կհանձնվի մասնակի շահագործման»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը:
««Վոլարե» ավիաընկերությունը Է. Էռնեկյանին չի պատկանում. ժամանակին եղել է գնման գործընթաց, որը կասեցվել է»:
168.am-ը փորձեց պարզել, թե գյուղնախարար Սերգո Կարապետյանն ինչպես է արձագանքել իր աշխատակցի ինքնակամ աշխատանքից հեռանալու փաստին: Ա. Սմբատյանն ասաց. «Գյուղնախարարն այստեղ կապ չունի: Վարչապետն է նշանակում կամ ազատում փոխնախարարներին»: