ՍԴ որոշումը կհրապարակվի վաղը
Պարտադիր կուտակային հոդվածների սահմանադրականության հարցով որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՍԴ-ից:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն մարտի 28-ին և 31-ին քննեց «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության և 4 ոչ իշխանական ուժերի դիմումը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործը: Թե’ դիմող, թե’ պատասխանող կողմն էլ հայտարարել են, որ սպասում են իրենց համար բարենպաստ որոշում, միայն թե Հակոբ Հակոբյանն այն բոնորոշեց որպես «ոչ ամբոխահաճո», իսկ Արծվիկ Մինասյանը հույս հայտնեց, որ ժողովրդին հաճելի և ժողովրդի պահանջի կատարմանն ուղղված որոշում կկայացվի: