ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։
ԱՄՀ-ն խնդրահարույց երկրներին խորհուրդ է տվել ժամանակավորապես դադարեցնել բյուջեի ծախսերի կրճատումները: Հիմնադրամը պարզել է, որ խնայողության ռեժիմը ՀՆԱ-ին ավելի մեծ հարված է հասցնում, քան ծախսերի սովորական պայմանները:
Thomson Reuters գործակալության տվյալներով՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդները չորսն են:
«Սթարը. 2010 և 2011 թվականներին տեղ է գտել ՊԵԿ-ի կողմից հրապարակվող՝ տարվա արդյունքներով՝ մեկ մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների ցանկում։ 2010թ. «Սթարը» հայտարարագրել է 3.6 միլիարդ դրամի վնաս, 2011-ին՝ 3.2 միլիարդի։
Այն, որ բուժհաստատություններում ստվերն ահավոր մեծ չափերի է հասնում, երևում է անգամ անզեն աչքով։ Ստվերի առկայությունը վաղուց հայտնի երևույթ էր, որը պարզելու համար հարկավոր էլ չի անգամ հատուկ ստուգումներ անցկացնել։ Բակական է պարզ տրամաբանությունը։
Բրիտանական պաշտպանական ոլորտի BAE Systems ընկերության և ֆրանս-գերմանական աերոտիեզերական European Aeronautic Defense & Space (EADS) կոնցեռնի միաձուլումը խափանվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի անձնական բացասական վերաբերմունքի պատճառով։ Այս մասին գրում է բրիտանական «The Guardian»-ը։
Փոխարժեքի դինամիկան, իհարկե, մեր պաշտոնյաները չեն մեկնաբանում և նշում են, որ այն ձևավորվում է շուկայում՝ բացառելով որևէ ազդեցություն։ Սակայն, մյուս կողմից՝ իշխանությունները պարզապես չեն կարող թույլ տալ, որ դրամն անկում ապրի (իսկ հուլիսի սկզբին մի պահ թվում էր, որ այդպես է լինելու)։
«Կոկա Կոլա Հելլենիք Բոթլինք Քամփնին» որոշել է հանել իր արժեթղթերը Աթենքի ֆոնդային բորսայից և տեղակայել դրանք Լոնդոնյան ֆոնդային բորսայում:
Հունաստանում գործազրկությունը աճել է մինչև 25.1%: Այդ մասին տեղեկացնում է Հունական վիճակագրական ծառայությունը:
Հարցի վերաբերյալ 168.am-ը զրուցեց տեղի փորձագետների հետ, որոնք նույնպես համոզիչ չեն համարում ԿԲ-ի հիմնավորումը:
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավորները հոկտեմբերի 10-ին Պետական դումային են ներկայացրել «Միգրացիոն օրենսդրության կատարելագործման նպատակով և նրա խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու» փոփոխությունների փաթեթը:
Ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են փաստեր, որոնց հետևանքով պետական միջոցների հաշվին կատարվել են 84,2 մլն. դրամի չհիմնավորված գնումներ և 140 մլն. դրամից ավելի անարդյունավետ ծախսեր` ընդամենը երկու անուն դեղերի մասով:
Գրեթե երկու տարի է, ինչ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ըստ շրջանառվող լուրերի` ընկերության սեփականատերերը` եղբայրներ Հովհաննես, Հակոբ և Մուրադ Մուրադյանները, ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր […]
2012թ. սկզբից Նյու Յորքի ֆինանսական սեկտորը կրճատել է ավելի քան 1200 աշխատատեղ, հավանական է, որ մինչև տարվա վերջ Ուոլ Սթրիթի աշխատակիցների քանակը կնվազի:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 10-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ թանկացել է 0,31%-ով:
«Կառավարությունն ունի որոշակի ծրագրեր, որոնցով փորձեր է անում խթանել արտահանումը, սակայն այդ գործողություններն այդքան էլ բավական չեն»,- այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները
Հունգարիայի կառավարությունը լայնածավալ գովազդային արշավ է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի դեմ։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը։ Ընդ որում, արշավը սկսվել է ԱՄՀ-ի կողմից Հունգարիային հատկացվելիք նոր վարկի շուրջ բանակցությունների ժամանակ։
«Հայաստանում արտահանման խթանմանը խանգարող թիվ մեկ խնդիրը բրենդինգն է, որը բացակայում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի կազմում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, որի արդյունքում բանկի կանոնադրական կապիտալում CreditBank s.a.l-ի մասնակցության չափը հասցվել է 89,95%, իսկ «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի մասնակցության չափը` 10,05 %-ի: Այս մասին հաղորդում է Մեդիամաքսը։
Եթե մինչ այժմ ենթադրում էինք, որ շինարարության և ոչ միայն շինարարության ոլորտում յուրացումներն ու բյուջեին պատճառված վնասը կարող են կազմել ընդհանուր ծախսերի 30-40%-ը, ապա կառավարության այսօրվա նիստից պարզ դարձավ, որ պատկերն ավելի խայտառակ է։
Օրերս banks.am կայքին տրված հարցազրույցի ընթացքում «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին ասել է, որ իրենց հիմնական խնդիրն է՝ շահութաբեր դարձնել ընկերությունը՝ համապատասխանեցնելով միջազգային մանրածախ առևտրի ստանդարտներին, միաժամանակ՝ շարունակելով մնալ օրինապաշտ հարկատու:
Ռուսաստանի Հետաքննական հանձնաժողովն առաջարկում է խստացնել ֆինանսական բուրգերի ստեղծողների և ղեկավարների նկատմամբ պատասխանատվությունը: Այն կազմակերպությունների համար, որոնք նման են «ՄՄՄ» ֆինանսական բուրգին և որոնք կընդունեն քաղաքացիներից 10 մլն ռուբլի և ավելի գումար, ենթադրվում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ 1 մլն ռուբլու գումարի չափով:
Առաջարկություններն ուղղված են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից կարգավորվող լիցենզավորման գործընթացի, էլեկտրաէներգիայի միացման ժամկետների, ՀԾԿՀ-ի որոշումների և այլ ընթացակարգերի պարզեցմանն ու նվազեցմանը, որոնք սահմանում են բիզնեսին եւ քաղաքացուն առնչվող մի շարք այլ հարցեր:
Apple-ի կապիտալիզացիան երկուշբաբթի օրվա բորսայական վաճառքներից հետո իջավ 600 միլիարդ դոլարի նշաձողից։
Մրցակցությունն իսկական հրաշքներ է գործում՝ ընկերություններին ստիպելով նորանոր քայլեր մտածել՝ շուկայում իրենց տեղը չկորցնելու համար։ Գերմանական Puma ընկերությունը, որը ձգտում է վաճառքի ծավալներով հասնել Nike-ին և Adidas-ին, հաջորդ տարի կարտադրի սպորտային կենսաբանորեն քայքայվող հագուստ և կոշիկ, որոնք վնաս չեն պատճառի շրջակա միջավայրին։
Արժույթի միջազգային հիմնադրամը վերանայել է իր կանխատեսումները և 2012-2013թթ. նվազեցրել է տնտեսական աճի ցուցանիշը, հայտնում է France-Presse գործակալությունը:
ԱՄՆ-ից մեր երկրին ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն այս տարվա առաջին 8 ամիսներին շեշտակի նվազել են, սակայն մարդասիրական օգնության ծավալներով՝ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Հայաստանի թիվ 1 նվիրատուն։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 9-ին գործարք չի իրականացվել: Դոլարի գինը փոփոխման չի ենթարկվել` 405,75 դրամ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ, մի շարք ապրանք-ծառայությունների վրա ազդել է գնաճը, մի քանի ապրանքների վրա՝ ոչ: