Բաժիններ՝

Էկոնոմիկայի նախարարության կողմից օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել հայկական շուկայի առավելությունները. Օմբուդսմեն

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  •  Նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, ինչպես օրինակ՝ ձևական պահանջների նվազեցում, օտարերկրյա շուկաների հասանելիության ապահովում:
  • Օտարերկրյա ներդրողներին պատշաճ չեն ներկայացվել տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները, ինչպիսիք են օրինակ բիզնեսը սկսելու և անշարժ գույքի գրանցման հեշտացված գործընթացները, օտարերկրյա ներդրողների համար ոչ խտրական պայմանները:
  • Չեն իրականացվել բավարար միջոցառումներ տնտեսության ավանդական ոլորտների զարգացումն ապահովելու ուղղությամբ, ինչը հանգեցնում է նրանց աստիճանաբար վերացմանը (օրինակ՝ ժամագործություն, թեթև արդյունաբերություն, ոսկեգործություն և այլն):
  • Դեռևս չի ստեղծվել սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող և ոլորտի նկատմամբ արդյունավետ հսկողություն իրականացնող միասնական պետական մարմին, ինչի արդյունքում բավարար պաշտպանված չեն եղել սպառողների իրավունքներն ու շահերը:
  • Առկա թերի օրենքները, ինչպես նաև անհամաչափ բարձր հարկերը խոչընդոտում են փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:

Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ

Արձանագրված դրական զարգացումները

  • Նախարարության կողմից մշակվել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թվականի ծրագիրը, ինչպես նաև «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2014 թվականի ծրագիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 26.12.2013թ. N1511-Ն որոշմամբ:
  • Զբոսաշրջության զարգացման բնագավառում Նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ:
  • Սպառողների լայն շրջանակի իրազեկվածության ապահովման նպատակով նախարարության կողմից Երևանում և մարզերում կազմակերպվել են հանդիպում-սեմինարներ՝ շահագրգիռ թիրախ խմբերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Հայաստանում գործող սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ:

 Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս