Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց` կապված ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման հետ: Սակայն նրա փոխարեն հարցին պատասխանեց ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Հ. Բագրատյանն, ի դեպ, նշեց, որ թեպետ ինքը ՀՀ կառավարության կողմից ստացել է գրավոր պատասխան, սակայն այն իրեն չի բավարարել: «Ստացել եմ […]
Նախատեսվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում` Երեւան-Արարատ ճանապարհահատվածի շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքարի տեղադրման արարողություն, Աշտարակ քաղաքում «Isolux Corsan» շինարարական ընկերության եւ «Safege» (Բելգիա) ինժեներական ընկերության համատեղ գլխամասային գրասենյակի հանդիսավոր բացումը:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 1.000.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 407-409 դրամով և վաճառվում է 410-413 դրամով:
«Գազպրոմը» Եվրահանձնաժողովի հակամենաշնորհային հետաքննությունը գնահատում է որպես գների նվազեցման փորձ: Այդ մասին այսօր РИА Новости կայքին տեղեկացրել է կոնցեռնի մամուլի քարտուղար Սերգեյ Կուպրիանովը:
Կողմերը քննարկել են ազատ տնտեսական գոտու տարածքում ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ծառայությունների մատուցման, ինչպես նաև ներդրումների ապահովման գործընթացներին առնչվող հարցեր:
Նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է աշխատանքների կազմակերպման օպերատիվությունը, սարքավորումների ժամանակին ներկրումը, աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելը:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 3.150.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 408-411 դրամով և վաճառվում է 411-413 դրամով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցման պատասխանին։
Պարզվում է՝ Հայաստանի գիտնականները ոչ միայն մտածում են գիտական արդյունք ստանալու ուղղությամբ, այլև՝ մտածում են նաև բուն մտածելու պրոցեսից փող վաստակելու մասին։ ՀՀ Վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել գիտության ֆինանսավորման ոլորտում։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Մրցունակության համաշխարհային զեկույցում 100 մարդու հաշվով ինտերնետ օգտագործողների թվով Հայաստանը զբաղեցրել էր 106-րդ տեղը (144 երկրների շարքում)` նախորդ տարվա համեմատ նահանջելով 38 հորիզոնականով։
հայցում պահանջների մեծացումը պայմանավորված է նրանով, որ ներկայում նախագիծը վաղաժամկետ դադարեցվել է Բուլղարիայի կառավարության կողմից: 2006թ. նոյեմբերի 29-ից ի վեր լրացել է համաձայնագրի գործողությունների ժամկետը, իսկ Ազգային էլեկտրական ընկերությունը հրաժարվում է «Ատոմստրոյէքսպորտին» վճարել կատարած ծախսերն ու կորուստները:
2009թ. ԵՄ ընդունել է այսպես կոչված «երրորդ էներգափաթեթը», որն ուղղված է էներգետիկ շուկաներում մրցակցության զարգացմանը և «Գազպրոմից» կախվածության նվազեցմանը: Ըստ փաթեթի պայմանների՝արդյունահանող ընկերություններին արգելվում է միաժամանակ հանդիսանալ և՛ տեղափոխող, և՛ բաշխիչ ցանցի սեփականատեր: Ռուսաստանյան կոնցեռնը այդ փաթեթին դեմ էր քվեարկել:
Անցյալ տարվա մթերման 130 դրամ գնի փոխարեն Արարատյան դաշտում խաղողի մթերման մեկնարկային գինն այս տարի 140, իսկ Տավուշի մարզում 130 դրամ է:
ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 10.09.12թ.-16.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Նախարարների կաբինետի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում կան գազապահեստարաններ, որոնց պահուստները կարելի է գործարկել շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում:
«Ինչ վերադարձել եմ Վրաստանում անցկացրած հանգստից, այն ինձ, անկեղծ ասած, հանգիստ չի տալիս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ անդամ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Այսօր ուժի մեջ է մտել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս քայլը «պատմական» է անվանել։
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 409-411.5 դրամով և վաճառվում է 412.5-415 դրամով:
Հրատարակության տվյալով՝ անկախ մատակարարները գազի գնման դադարեցման մասին նամակ են ստացել անցած շաբաթ:
Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, 2000 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 66%-ով։ Ցածր գնաճի այս ցուցանիշով Հայաստանը բացարձակ առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։
«Արտագաղթը մեծ ազդեցություն ունի շինարարության ցուցանիշի կրճատման վրա: Տեսեք՝ ինչքան մարդ է գնում երկրից, տները վաճառում են ու մեկնում»,- ասում է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը
Հայաստանում 12-ամսյա գնաճը՝ 2012թ. օգոստոսը նախորդ տարվա օգոստոսի համեմատ, կազմել է 2.5%:
Կառավարությունն իր վերջին նիստում մի հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կարող է իրոք դրական տեղաշարժեր առաջացնել մաքսային համակարգում և մաքսազերծման գործընթացում։
«Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի գործնական հուն բերելու նպատակով, այսօր ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին և կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի և դեղագործության ոլորտները»:
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն անդրադարձել է ԶԼՄ-ներից մեկի այն հրապարակմանը, որ կառավարությունը մաքսային հեղափոխություն է նախապատրաստում, իսկ ՊԵԿ-ն ընդդիմանում է։
«Պարզապես խորհուրդ կտամ մեր կառավարությանը, որ հերթական նիստ անելու փոխարեն՝ նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն՝ այնտեղ ինչ է կատարվում… Երբ անցնում ես սահմանը և հասնում մեր մաքսակետ, հասկանում ես, որ մենք քաղաքակրթությունից բավականին հեռու ենք»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Բանկերը դոլար գնում են միջինը 410,42 դրամով, վաճառում 413 դրամով:
«Նշված ոլորտներում արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերաբական բնույթը` մենք մշտապես շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը մոտեցնել եվրոպական չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվության տարբեր գործիքների միջոցով: Մասնավորապես ՊԵԿ-ը 2008-ից ի վեր արդեն իսկ 4 անգամ օգտվել է ԵՄ աջակցության Թայեքս գործիքից»,- նշել է կոմիտեի նախագահը:
Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է երկու ընկերությունների հարաբերություննները բավական լարված են՝ միմյանց մեղադրանքները եւ դատական գործընթացները տարբեր երկրներում դեռեւս շարունակվում են՝ արտոնագրերի ապօրինի օգտագործման հետ կապված: