Նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի խոսքով՝ Տրապիզոնի նավահանգիստը հայկական բեռների համար օգտագործելուց կշահի թե Թուրքիան, թե Հայաստանը:
Կողմերն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր ծրագրին առնչվող հարցերին:
«Արմավիա» ավիաընկերությունը որոշել է գնել մեկական Airbus и Boeing ինքնաթիռներ:
Ներկայումս Թուրքիան ցանկանում է նավթագազային համաձայնագրեր կնքել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարության հետ, որով և հարուցել է պաշտոնական Բաղդադի դժգոհությունը:
նշելով, որ նախօրյակին եղել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր հրաշալի ու հարուստ բերք է հասունանում: Արտահանողները հավաստիացրել են նախարարին, որ կարվի ամեն ինչ, ինչպես ծիրանի, այնպես էլ դեղձի արտահանման ենթակա ողջ ծավալը հանրապետությունից դուրս հանելու, դրսի սպառողին հասցնելու համար:
Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում հերթական գրառումն է կատարել՝ անդրադառնալով ինչպես ինքն է նշել, ռուսական գազի թանկացմանն ու Ռուսաստանից մինչև 1 մլրդ դոլար նոր պարտք վերցնելու հարցին:
Նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը տեղեկացրեց, որ բանակցությունները դեռ շարունակվում են:
Բոլոր այն տնտեսավարողները, ովքեր տարիներով շինհրապարակի են վերածում քաղաքի այս կամ այն հատվածը, պետք է պատասխանատվություն կրեն իրենց անգործության համար:
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ ապրիլին Իրան ներկրված թուրքական ոսկին (26 տոննա՝ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ) 4 անգամ ավելի շատ է եղել, քան՝ 2011 թվականի ապրիլին:
Վճարային հաշվեկշիռը արտացոլում է արտասահմանի հետ դրամական հոսքերի պատկերը:
Վայոց Ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկ-ի շինարարությունը, սակայն` առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության: Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ը մի քանի օր առաջ է հայտարարություն տեղադրել ԲՆ-ի կայքում` մայիսի 11-ին «ԲիԷսԲի» ՍՊԸ-ի կողմից Եղեգիսի գյուղապետարանում կազմակերպվելիք հասարակական լսումների մասին` […]
Մոտկորի ձորը կարող է չորանալ Դեբեդ գետի Մարցիգետ վտակի վրա` Մարց գյուղ բարձրացող ճանապարհի աջ կողմում, ավելի քան 2 ամիս է, ինչ փորձարկվում է նոր փոքր հիդրոէլեկտրակայանը (փհէկ): Այս փոքր հէկ-ի կառուցմանը թե՛ գյուղացիները, թե՛ բնապահպանները բացասաբար էին արձագանքել, այնուամենայնիվ, այն կառուցվեց: «Մարցիգետ ՓՀԷԿ-2» կոչվող փոքր հիդրոէլեկտրակայանը գործարկում է «Արգիշտի 1» ՍՊԸ-ն: Ընկերությունը փաստացի պատկանում […]
Վերջին երկու ամիսների ընթացքում մենք արդեն հասցրել ենք երկու անգամ անդրադառնալ Հայաստան ներմուծվող բնական գազի գնին եւ «ՀայՌուսգազարդի» շուրջ կատարվող գործընթացներին։ Առաջին անգամ՝ ընտրություններից առաջ, երկրորդ անգամ՝ ընտրություններից հետո։ Ընկերության կայքում վերջապես հրապարակվել են 2011թ. համախմբված ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունները։ Այդտեղ կան բավականին «սպասված» ցուցանիշներ։ Օրինակ այն, որ «ՀայՌուսգազարդը» տարին փակել է 15.4 միլիարդ դրամ […]
Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մասին շատ են խոսում։ Սակայն խոսում են հիմնականում երկու դեպքում. երբ խոսքը վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, կամ՝ երբ ղարաբաղա-ադրբեջանագծի սահմանին միջադեպեր են արձանագրվում։Անգամ այս օրերին, երբ ԼՂՀ-ում ընթանում է նախագահական ընտրությունների քարոզարշավը, շատ քիչ տեղեկատվություն է հասնում Հայաստան, ավելի ճիշտ` ուշադրության արժանանում Հայաստանում։ Հայաստանում շատ քչերը գիտեն, թե ինչ է […]
ՀՀ Հանրային խորհրդի երեկվա նիստում քննարկվեցին փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացմանը վերաբերող հարցեր: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի խոսքով` վերջին 2-3 տարիների ընթացքում բիզնես միջավայրում նկատելի է «իրական առաջխաղացում»: Վերջին ժամանակներում ՀՀ Կառավարությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը հռչակել է գերակա ուղղություն եւ ըստ իշխանության ներկայացուցիչների` արվում է ամեն ինչ այդ ճյուղը զարգացնելու եւ […]
ՀՀ կենտրոնական բանկը սահմանել է 1դոլար/418.66 դրամ փոխարժեքը:
Լադա Սամարան թանկացել է մոտ 0,7 տոկոսով, իսկ Lada Priora-ն՝ 0,5 տոկոսով:
Վանաձորի քիմիական կոմբինատում կվերսկսվի քիմիական պարարտանյութերի արտադրությունը։ Այս մասին հուշագիր են նախատեսում վաղը ստորագրել ՀՀ գյուղատնտեսության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներ Սերգո Կարապետյանը և Արմեն Մովսիսյանը: Ինչպես տեղեկացրել են գյուղնախարարությունից՝ Սամվել Գալստյանը, գործարանը կարտադրի ոչ միայն ազոտական, այլև կալիումական պարարտանյութեր: Հիշեցնենք, որ Վանաձորի քիմիական համալիրը կազմված է 3 արտադրական միավորից` քիմգործարանից, քիմիական մանրաթելի գործարանից […]
Ենթաակցիզային ապրանք ներկրող ընկերություններն այլևս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող սիգարների և մինչև 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում, ըստ Պետական եկամուտների կոմիտեի Ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանի, այդ նպատակով ստեղծված և […]
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 419.5-421 դրամով, գնում՝ 415.5-418 դրամով:
ԱՄՆ-ի նախագահը, ներկայացնելով իր ներկայիս պաշտոնավարման ժամանակաշրջանի բյուջեի վերջին նախագիծը, կոչ է արել կտրուկ՝ 19%-ով կրճատել Հայաստանին տրամադրվող օգնությունը:
2012թ. հունիսին՝ մայիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնանկում:
Հունիսի 28-ին ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ 2012 թվականին օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում հարկերի բարձրացման հետ կապված երկրում ակնկալվում է գազի արդյունահանման որոշակի նվազում:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի 2 պաշտոնյա այսուհետ պատասխանատվություն կստանձնեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կառավարման առումով:
“Առաջընթացը, որին երկօրյա Բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում հասան Եվրամիության անդամ երկրների ղեկավարները , պետք է աջակցություն ցուցաբերվի եվրոպական միացյալ արժույթի եվրոյի հանդեպ”,- այս մասին երեկ հայտարարել է Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին: Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հաստատել են կայունության պակտը մի շարք լրացումներով հանդերձ: Մասնավորապես դժվար կացության մեջ հայտնված բանկրի կրկնակապիտալիզացումը պետք է […]
Հաշվի առնելով պահանջարկը՝ 20 օրից կբացվի նաև երկրորդ նմանատիպ տոնավաճառը, որը կլինի «Այրարատ» կինոթատրոնի մոտ:
Ակտիվների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 4.8 մլրդ դոլար, որից 36%-ը պատկանում է «Բանկ օֆ Ջորջիա»-ին, 27%-ը` TBC-ին, իսկ 9%-ը` «Պրոկրեդիտ բանկ Ջորջիա»-ին:
Առաջիկայում անգամ որոշված չվերթ կա` Երևան-Բեյրութ:
Երկօրյա նվազումից հետո` այսօր` հունիսի 28-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացավ:
Վերջին ժամանակներում հաճախ են քննարկվում վառելիքի, մասնավորապես` բենզինի գները։ Բանն այն է, որ տեղական շուկայում բացասական երեւույթների սովոր սպառողների համար զարմանալի զարգացումներ եղան՝ բենզինը էժանացավ։ Անգամ մանկահասակ երեխան գիտի, որ Հայաստանը վառելիքային ռեսորսները ամբողջությամբ ներմուծում է, այդ թվում՝ նավթամթերքները։ Այսինքն՝ տեղական շուկայում նավթամթերքի եւ այդ թվում` բենզինի գինը կապված է փոխարժեքի հետ։ Նախկինում, երբ դրամը […]