Նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել Պարսից ծոցի նավթի մասնագետ երկրների ներկայացուցիչները: Մասնավորապես. նշվել է, որ «ներկա պահին Պարսից ծոցի երկրները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնք նույնպես հանդիսանում են ՕՊԵԿ անդամ երկրներ, եկել են այն եզրահանգման, որ նավթի մեկ բարելի գինը պետք է լինի 100 դոլար, ինչը ընդունելի կլինի և փորձագետների, և նավթ օգտագործողների կողմից»:
Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կիրացվի գյուղացիների արտադրած ողջ գյուղմթերքը: Այս մասին 168.am-ը տեղեկացավ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից:
Սակայն հասարկությունը համաձայն չէ զոհողությունների գնալուն, ուստի Մադրիդի խորհրդարանի շենքի մոտ արդեն երկրորդ օրը ցույցեր են տեղի ունենում պետական ծախսերի կրճատման դեմ:
Հայաստանում ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրելու է երկու ֆինանսական համաձայնագրեր Եվրոպական միության և Հայաստանի միջև:
Հայաստանյան խաղատների ներկայացուցիչները երեկ գնացել էին կառավարություն՝ իրենց մտահոգություններով կիսվելու վարչապետի հետ։ Կիսվել են, ստացել պատասխան և գոհ հեռացել։ Դժգոհ կարող է լինել միայն մեկ հոգի, ում անունը թեպետ չի հիշատակվում, սակայն այս ամենի առանցքում հենց նա է։
Հացի թանկացումը լինում է կամ նոմինալ, կամ քրեական: Ըստ news.am-ի, նման հայտարարություն է արել Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով երկրում հացի գնի թանկացումը:
Նավթի գնի վրա ազդում է նաև Իրաքում արդյունահանման աճը: Իրաքի նավթի նախարարության տվյալներով՝ այդ երկիրն օրական արդյունահանում է 3.328 մլն բարել նավթ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1979-ից հետո:
Հաջորդ տարի Երևանում կսկսվի կոյուղամաքրման ամենամեծ կայանի կառուցումը: Այս մասին այսօր ԱԺ 2011թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ըստ նրա ՝ կոյուղատարների մաքրման կայաններ կկառուցվեն նաև Դիլիջանում և Ջերմուկում:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.200.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 402-404.5 դրամով և վաճառվում է 406-408 դրամով:
Գերատեսչության հայտարարությամբ՝ ավելի քան 38 տոննա գյուղարտադրանքն առգրավվել է Նովիե Յուրկովիչի միջազգային ավտոմոբիլային անցակետում:
Օրերս տեղեկություն տարածվեց, համաձայն որի` «Արմավիա» պետական ավիափոխադրող ընկերությունը Միկա Բաղդասարովը վաճառում է իտալացիներին: 168.am-ը զրուցեց ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանի հետ, ով այդ հարցի վերաբերյալ տվեց իր մեկնաբանությունը. «Քանի որ իրենց ժամկետը շուտով լրանում է, արդեն դա ղեկավարի անձնական բիզնեսն է, անձնական ավիաընկերությունը, և մենք այստեղ չենք կարող ասել մեր կարծիքը: Նա կարող է կայացնել սեփական որոշումները»,- հավելելով, որ «այդ ամենը դեռ որոշված չէ: Դա ընդամենը վարկած է: Մինչև հարցը վերջնականապես չլուծվի, Քաղաքացիական ավիացիան որևէ մեկնաբանություն տալ չի կարող»:
«Ներկա պահին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն մեկնաբանություններ չի տրամադրում վերոնշյալ խնդրի վերաբերյալ: Մեր ընկերությունն այս ամսվա վերջին կանի իր պաշտոնական հայտարարությունը»,- 168.am-ին հայտնել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան
Աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված և առաջիկայում շահագործման հանձնվող 38 շենքերի արտաքին բարեկարգման և թվով 1756 բնակարանների ներքին հարդարման աշխատանքների որակի համապատասխանությունը ուսումնասիրելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի սեպտեմբերի 25-ի հրամանով, ստեղծվել է հանձնաժողով` Քաղաքաշինական ԾԻԳ-ի տնօրենի տեղակալ Վահան Սարգսյանի գլխավորությամբ:
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հոկտեմբերի վերջին ձեռնամուխ է լինելու Իսրայելի տարածքային ջրերում (Միջերկրական ծով) գտնվող Med Ashdod նավթահանքի հորատման աշխատանքներին:
«Օրակարգում ընդգրկված են 20-ից ավելի հարցեր, որոնք առնչվում են ԱՊՀ շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներին, սակայն, իմ կարծիքով, ամենակարևորն ազատ առևտրի գոտու ընդլայնումն է»,-ասել է վարչապետը:
Օրերս տեղեկություն տարածվեց, համաձայն որի «Արմավիա» պետական ավիափոխադրող ընկերությունը Միկա Բաղդասարովը վաճառվում է իտալացիներին: Տեղեկության իսկություն պարզելու համար 168.am-ը զրուցեց «Արմավիա» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նանա Ավետիսովայի հետ, ով ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն.
«Հրապարակի» տեղեկություններով, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ցանկանում է ընկերությունը վաճառում է իտալական մի ընկերության:
«Պահպանում» ասվածը բավականին թանկ է նստում հարկատուների վրա։ 2011 թ. միայն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանման համար նախատեսված միջոցները կազմել են 2.7 մլրդ դրամ, իսկ գործադիր իշխանության մարմինների պահպանմանը տրամադրվել է 6.3 մլրդ դրամ:
Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ ‹‹Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն››- ը: Այն ստեղծվել է ‹‹Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն›› հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ, երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո. տեղեկացնում են գյուղնախարարության լրատվական ծառայությունից:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 5.850.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 402-405.5 դրամով և վաճառվում է 406.5-409 դրամով:
Պարբերականի տվյալներով, մեկ ֆունտի արժեքը (մոտավորապես 0,45 կիլոգրամ) բարձրակարգ “Արաբիկա” տեսակի սուրճ գինն ընկել է 43 տոկոս համեմատած 34 տարվա առավելագույն գնի հետ, որն գրանցվել է անցյալ տարի: Եթե 2011 ապրիլին “Արաբիկայի” մեկ ֆունտն արժետ ավելի քան երեք դոլար, ապա հիմա այն արժէ 1,75 դոլար:
«Morgan Stanley»-ի փորձագետները հրապարակել են 12 կարևորագույն հումքային ապրանքները, որոնք ունեն առավելագույն ազդեցություն համաշխարհային տնտեսության վրա:
Վաշինգտոնում կայացել է համաժողով ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի մասնակցությամբ, որտեղ ԱՄՀ ղեկավարը խոսել է համաշխարհային տնտեսության մեջ առկա հիմնական խնդիրների մասին և խոստացել է նվազեցնել համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում ելույթ է ունեցել` 2011թ. պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ: Սակայն, եթե որևէ մեկը, առանց նախապես ծանոթանալու վերնագրին, կարդա ելույթը, ապա մտքով չի անցնի, որ այն վերաբերում է բյուջեի կատարողականին: Տիգրան Սարգսյանի խոսքն ավելի շատ նման է նախընտրական ելույթի կամ տնտեսական ձեռքբերումների մասին հաջողությունների շարադրման:
Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքում խիստ լակոնիկ է ոչ միայն պատասխաններում, այլ` սեփական գրառումներում։ Օրինակ` շնորհավորելով ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականին` օլիմպիական չեմպոն դառնալու կապակցությամբ, վարչապետն ընդամենը գրել է. «Կեցցե՛ն մեր շախմատիստները»: Իսկ անկախության 21-րդ հոբելյանի կապակցությամբ սահմանափակվել է հետևյալ գրառմամբ` «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր գլխավոր պետական տոնի` Անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ»:
Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առեւտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ:
Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև ապրանքաշրջանառության տարեկան ծավալը գերազանցում է 15 միլիարդ դոլարի սահմանագիծը: Քրդական ինքնավարությունում գործունեություն է ծավալել ավելի քան 1000 թուրքական ընկերություն: Քրդական ինքնավարությունը Թուրքիան դիտարկում է որպես դեպի աշխարհ բացվող մի դուռ, ինչը շատ կարևոր է նրա տնտեսական ու առևտրային հարաբերությունների համար:
Երեկ կառավարությունը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի քննարկմանը ներկայացրեց 2011թ. բյուջեի կատարողականը: Վարչապետի ելույթում բերված թվերից կարելի էր դատել, որ 2011թ. արձանագրվել են փայլուն արդյունքներ` տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, բացառությամբ շինարարությունից:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 24.09.12թ.-30.09.12թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրա
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այսօր պարզաբանում է ներկայացրել՝ պատասխանելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այն պնդմանը, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը։