Հաց-մածուն-սմետան. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվարին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,3 տոկոսով, մածունինը՝ 1,9 տոկոսով, թթվասերինը՝ մոտ 20 տոկոսով։
Եթե թթվասերի սպառման ծավալների նվազումը հիմնականում բացատրվում է բնակչության գնողունակության նվազմամբ, ապա հացի և մածունի պարագայում խնդիրը բնակչության քանակի նվազումն է։ Առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալների նվազման միտումը նկատվում է արդեն մի քանի ամիս շարունակ:
Ուշագրավ է,որ նշված ժամանակահատվածում, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում միջին ամսական աշխատավարձը աճել է 6.5 տոկոսով, իսկ գնաճը կազմել է 5.1 տոկոս,–գրում է թերթը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930