Հարցին՝ որքանո՞վ է արդարացված 7% տնտեսական աճ չապահովելը, Ս.Ավագյանը պատասխանեց. «Ճիշտ չէ, երբ նախագահը հրապարակավ նման առաջադրանքներ է հնչեցնում: Ե՛վ նա, և՛ կառավարությունը պետք է առաջնորդվեն բյուջեի մասին օրենքով, իսկ այնտեղ կանխատեսումը 6.2% է»:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 17-ի որոշումով գրանցվել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Փոստբանկ Կապան 01» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը 2013 թ-ի դեկտեմբերի 17-ից մինչև 2014 թ-ի դեկտեմբերի 17-ը ներառյալ:
Դեկտեմբերի 16-20-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103,354,734 ԱՄՆ դոլար 404.54 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103,312,840 ԱՄՆ դոլար 405.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ՀՀ կենտրոնական բանկը 2013 թ-ի դեկտեմբերի 16-ից ստանձնել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) նախագահությունը: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խումբը ստեղծվել է 1991 թ-ին և կազմված է 23 երկրների (Ալբանիա, Ավստրիա, Բելառուս, Բոսնիայի և
Օրերս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսեց ամփոփել անցնող տարին և հայտարարեց, որ չհաշված լոլիկի ցեցը և տեղացած կարկուտը, մնացած մշակաբույսերի «բերքը լավ» էր ու «բոլոր ուղղություններով արտադրության աճ է եղել»:
Դեկտեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 55 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 58.3 մլն ԱՄՆ դոլար:
Հասարակական կյանքում հիասթափությունն ավելի է մեծացել, իշխանության նկատմամբ վստահությունը 0-ից իջել է բացասական: Վերջին պատմությունները` պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդնելու մոլուցքը, հասարակության մեջ ապագայի նկատմամբ խիստ ապատիա է առաջացրել, և դա է պատճառը, որ մարդիկ թողնում-գնում են, ու սա է ամենաանհանգստացնողը, որ մնալու համար դրական ոչ մի նշույլ չեն տեսնում:
«168 Ժամի» բացառիկ հարցազրույցը՝ «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիի հետ
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանում ալկոհոլային խմիչքների սպառման ծավալների նվազման պատճառը կարող է լինել արտագաղթը։
ՏՄՊՊՀ-ից 168.am-ին հայտնեցին, որ մի շարք դժգոհությունների հիման վրա ուսումնասիրվել է այդ ընկերությունների վարքագիծը՝ պարզելու, թե որքանով են բարեխիղճ աշխատում վերջինները և որքանով է իրականությանը համապատասխանում որպես նվազագույն սահմանված ուղեվարձը: «Հայտնաբերված խախտումների վերաբերյալ որոշումները կհրապարկվեն երկուշաբթի»,- նշեցին հանձնաժողովից:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.5 դրամով կամ 0.12%-ով։
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտես, անկախ փորձագետ Գագիկ Մանուչարյանը, Գյուղատնտեսության նախարարությունը բերքատվության հետ բացարձակ կապ չունի, և բարձր բերքը կապված է բնակլիմայական պայմանների հետ:
Այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սպառողական գներն աճել են 5.8%-ով, արդյունաբերական արտադրանքը թանակցել է 4.7%-ով:
«168 Ժամի» հարցազրույցում «Լիդիան ինթերնեյշնլի» Գլխավոր ֆինանսական տնօրեն Ռոդերիկ Քորրիին խոսելով Ամուլսարի նախագծի և օտարերկրյա ներդրողների ներգրավման մասին՝ ասել է, որ հատկապես 2008 թվականի ճգնաժամից հետո ներդրումներ ներգրավելը իսկական մարտահրավեր է դարձել։ Իսկ հատկապես Հայաստանի պարագայում դա առավել դժվար է , քանի որ Հայաստանը միջազգային հանքարդյունաբերական և ֆինանսական շուկաների համար հիմնականում անհայտ և նոր ուղղություն […]
Մաքսային ռազմավարության առաջնահերթության հիմքում բիզնեսի համար առողջ միջավայրի ապահովումն է` սկսած սահմանային անցակետերի արդիականացումից, ընթացակարգերի պարզեցումից մինչև տեխնիկական վերազինում:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Ուրախանալու առիթ չկա: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.1%-ով, սակայն աճի նվազման միտումները պահպանվում են՝ հունվար-հոկտեմբերի կտրվածքով ՏԱՑ-ը 3.4% էր:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) կաջակցեն «Յունիբանկ» ՓԲԸ-ին` ընդլայնելու Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման հնարավորությունը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր: Այս նպատակով այսօր կողմերի միջև ստորագրվեց 3 պայմանագիր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն արտահերթ նիստում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, գազի դիմաց կուտակված 300 միլիոն դոլարը պարտքն ինչո՞ւ չձևակերպվեց որպես պետական պարտք:
Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու ռուսական գազի դիմաց Հայաստանի կուտակած 300 մլն դոլարի պարտքը: «Համաձայնագիրն ասում է, որ 20 տոկոսը վաճառում ենք ու 63 միլիարդ դրամը Ռուսաստանը փոխանցում է մեր բյուջե: Պարտքի խնդիրն ի՞նչ եղավ, այդ 300 մլն-ը մտնելու է բյուջե, հետո՞ ենք տալու ՌԴ-ին»
Հայտնի բան է՝ տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն չէ: Ու մենք՝ հայաստանցի հարկատուներս, բազմիցս ենք համոզվել, որ հայկական տնտեսագիտական մտքի արդի էտապի համար նույնիսկ թվաբանությունը ճշգրիտ դիսցիպլին չէ, ուր մնաց` հաշվապահական բարդ-բարդ մոդելներն ու բանաձևերը: Իսկ եթե Դուք համաձայն չեք այս պնդման հետ, ապա դժվար չէ ենթադրել, որ մեր տնտեսական իրականության հետ երբեք չեք առնչվել:
Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով:
Եթե վաղը հայտարարվի, որ ՀՀ-ն անդամակցում է այլմոլորակայինների տնտեսական տարածքին, ապա մեր պաշտոնյաները կմոռանան Մաքսային միությունն ու կսկսեն խոսել տիեզերական անվերջությանն ինտեգրվելու օգուտների մասին։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հայաստանում ռուսական գազի մատակարարման խճճված պատմությունը տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համոզմամբ` պայմանավորված է հայաստանյան իշխանությունների կողմից վարվող «թաքուն» քաղաքականությամբ:
Հայկական Կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն Համաձայնագրից բխող կամ սույն Համաձայնագրի հետ կապված ծագող՝ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և դրանց համապատասխան իրավահաջորդների՝ սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխումների, լրացումների, հետ կանչման կամ կրճատումների՝ առանց Ռուսական Կողմի նախնական համաձայնության:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչել «Նատալի էքսպորտ» ՍՊԸ-ին ավելի վաղ տրամադրված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիրը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում ֆինանսավորել 3000 հատ վարկ միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգոարդյունավետության բարձրացմանը:
Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2013թ. դեկտեմբերի 20-ին ժամը 15:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր: