Տարին փակում ենք այն փաստով, որ գազն այսօր Հայաստանը Ռուսաստանից գնում է 1000խմ-ն` 240 դոլարով։
Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա…
Օրինակ, «Վեգա» խանութը հայտարարել էր 110% զեղչ։ Սա նշանակում է, որ 5000 դրամանոց ապրանք գնելու դեպքում գնորդը ոչ միայն ոչինչ չի վճարի, այլև ապրանքի հետ միասին կստանա նաև 500 դրամ։
Կենտրոնական բանկը փոփոխություններ է կատարել բանկերի և վարկային կազմակերպությունների գործունեության վերաբերող մի շարք կանոնակարգերում։
Փաթեթի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվեն և կբարելավվեն մի շարք իրավական ակտեր, միաժամանակ կկրճատվեն բիզնես գործունեություն ծավալելու համար պահանջվող գործընթացներ:
Դեկտեմբերի 25-ին տեղի են ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ (AMGN60163155) և (AMGN6014A151) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:
Facebook սոցիալական ցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը, ըստ Forbes Real-Time Billionaires հավելվածի, այսօրվա ընթացքում աճել է 252.18 միլիոն դոլարով։ Ուշագրավն այն է, որ շաբաթ օրը Ցուկերբերգի արժեթղթերի ընդհանուր արժեքը նվազել էր կես միլիարդ դոլարով՝ Facebook-ի սեփականատիրոջը դարձնելով օրվա գլխավոր ֆինանսական անհաջողակը։
2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի N 123-Ն որոշման 1.1-ին կետի համաձայն դիմում ներկայացրած թվով 9 դիմորդներին աուդիտորի որակավորման վկայական տալու վերաբերյալ հարցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման հանձնաժողովի […]
2012 թ-ին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարն արձանագրել է հաճախորդների կողմից ստացած բողոքների և քննած պահանջների էական աճ:
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր նոր տարին լինի նախորդից ավելի արդյունավետ, լինի առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների և ավելացնի բարիքները մեր երկրի ու ժողովրդի համար:
ՈՍԿԻ` գնման գին` 20037.23(-469.4), բացթողնման գին` 21779.60(-510.21), ԱՐԾԱԹ` գնման գին` 375.72 (-20.8), բացթողնման գին` 408.39 (-22.61), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18998.32 (-509.53), բացթողնման գին` 20650.35 (-553.84), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8262.89 (-93.87), բացթողնման գին` 8981.40 (-102.04):
2008-2012թթ ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացված ստուգումներով արձանագրված գումարներից 2012 թվականի ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդհանուր 1077.8 մլն.դրամ, որից 605.8 մլն. դրամը վերականգնվել է պետական բյուջե։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 24-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 403.35 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17%-ով։
2012 թվականի վերջին համախառն ներքին արդյունքի անվանական մեծությունը կկազմի 4 տրիլիոն 50 միլիարդ դրամ։ Իսկ իրական ՀՆԱ-ի աճը նախորդ տարվա համեմատ կլինի 7.1%։ Այս մասին նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից այսօր հրապարակված հաշվետվության մեջ։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը հնարավոր է, սակայն քիչ հավանական:
Forbes Real-Time Billionaires-j համաձայն, այսօրվա ամենամեծ անհաջողակը Մարկ Ցուկերբերգն է։ Facebook-ի արժեղթղերի էժանացման արդյունքում Ցուկերբերգը կորցրել է կես միլիարդ դոլար։
Մեղրի քաղաքից 25 կմ հյուսիս, Լիճք համայնքի հարևանությամբ պղնձի հանքավայր է հայտնաբերվել: «Թաթսթոուն» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել այդ հանքավայրի փորձագիտական եզրակացությունը:
2012 թ. դեկտեմբերի 11-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 9.5% և 6.5%:
Ինչպես տեղեկացնում էէ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, դեկտեմբերի 17-21-ն ընկած ժամանակահատվածում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում իրականացվել է 19,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 404.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նախարարությունը հավաստիացնում է, որ որևէ խախտում ՀՀ ֆինանսների նախարարությունում իրավաբանական վարչության վերակազմավորման ընթացքում աշխատանքից ազատված աշխատակիցների նկատմամբ չի կիրառվել։
ՀՀ ֆինանսների նախարարությունը քիչ առաջ հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ անդրադարձել է 168.am-ի այն տեղեկատվությանը, որ այսօր նախարարության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Հայաստանի պետական կառույցների գործողություններին հետևելով՝ կարելի է գնալով համոզվել, որ շատ հաճախ «աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախը»։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր`դեկտեմբերի 21-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.04 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19%-ով կամ շուրջ 0.76 դրամով։
Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող Սպառողների վստահության ինդեքսը շատ հետաքրքիր և անկեղծ զեկույց է։ Այն առանց թաքցնելու տեղեկացնում է, որ Հայաստանի սպառողները ոչ ներկայից են գոհ, ոչ էլ՝ ապագայից լուրջ սպասումներ ունեն։
Այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 1 միլիարդ 292.2 միլիոն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 6.7%-ով։
Global Finance ամսագիրը Ամերիաբանկին ճանաչել է Հայաստանի առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ։
Oracle ընկերության սեփականատեր և տնօրեն Լարրի Էլլիսոնի կարողությունը, ըստ Forbes-ի, դեկտեմբերի 20-ի դրությամբ ավելացել է 1 միլիարդ 330 միլիոն դոլարով։ 68-ամյա Էլլիսոնը իր 41 միլիարդ դոլար կարողությամբ համարվում է աշխարհի 6-րդ ամենահարուստ մարդը։
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 970 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 740 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 230 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 310 մլն դրամ:
1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 404.8 դրամ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.23%-ով կամ շուրջ 1 դրամով։
Կառավարության որոշմամբ բարձրացվում են զոհված զինծառայողների ընտանիքներին վճարվող գումարների չափերը, ընդլայնվում է դրամական օգնություն ստացողների շրջանակը։ Փաստաթուղթը կվերաբերի զոհված զինծառայողների ընտանիքների` կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող մոտ 4 հազար 600 անդամի, որից մոտ 1200-ը երեխաներ են։