Բանկերը գնել են 115.2, վաճառել՝ 109.3 միլիոն դոլար
Մայիսի 12-16-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,299,614 ԱՄՆ դոլար 413.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,363,828 ԱՄՆ դոլար 414.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,755,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 414.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,883,423 EUR 566.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,565,115 EUR 570.87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 852,672,698 ՌԴ ռուբլի 11.75 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 134,242,370 ՌԴ ռուբլի 11.91 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 35.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար: