ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում տեղ էին գտել Բնապահպանության նախարարությանն առնչվող էական նշանակություն ունեցող խնդիրներ և խախտումներ:
«Ցավոք շինոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց ՎՊ-ն պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում խախտումներն ինչքան են կազմել»:
Այս տարվա մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք է եղել 140 մլն 492.000 դոլար, որն ապրիլի համեմատ ավելի է 6.9%-ով: Գրեթե նույնքան տրանսֆերտների ծավալն աճել է 2013 թ. մայիսին 2012 թ. մայիսի համեմատ:
«ՀայՌուսգազարդի», «Գազպրոմի» և ՀՀ իշխանությունների մասնակցությամբ եռակողմ խաղն աստիճանաբար պարզվում է. խաղաքարտերն ու խաղացողների դեմքերն աստիճանաբար բացվում են։
Միջին ամսական անվանական աշխատավարձը ամենից բարձր շարունակում է մնալ Սյունիքի մարզում։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլին այն կազմել է 190 604 դրամ։ Ընդ որում, աշխատավարձի աճի առումով նույնպես Սյունիքն առաջատար է. աշխատավարձն աճել է 16.8%-ով։
ՈՍԿԻ` գնման գին` 15106.94 (-1238.98), բացթողնման գին` 16420.59 (-1346.71), ԱՐԾԱԹ` գնման գին` 231.55 (-24.99), բացթողնման գին` 251.68 (-27.17), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16193.02 (-1008.03), բացթողնման գին` 17601.11 (-1095.68), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7953.21 (-533.8), բացթողնման գին` 8644.79 (-580.22):
Չինաստանյան ICBC բանկը առաջին անգամ The Banker վարկանիշով ճանաչվել է ամենահաջողակ բանկը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։ Մասնավորապես, այն համարվել է ամենահուսալի բանկը՝ սեփական կապիտալի ամենամեծ ծավալի շնորհիվ (մոտ 160.6 միլիարդ դոլար)։
«ՏաԹևեր» ճոպանուղին զբոսաշրջիկներին այսուհետ կառաջարկի հեծանվային զբոսանք, հետիոտն շրջագայություն, աուդիո զբոսավար, ժայռագնացություն, օդապարիկների վարձույթ, հուշանվերների կրպակներ և այլ ծառայություններ։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 1-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 412 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.51 դրամը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Հուլիսի 1-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52306147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով կարկտահարության հետևանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակին՝ նշել է, որ ՀՀ կառավարության […]
«Վերահսկիչ պալատը խնդիր ունի բացահայտել թերացումներն ու ի ցույց դնել, իրականացնողը խնդիր ունի հավուր պատշաճի ներկայացնել կատարած աշխատանքը: Այստեղ միշտ կոնֆլիկտ կա, և անհանգստացնող կլիներ, եթե կոնֆլիկտ չլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ խոսելով Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին:
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից:
Ընկերությունը գազը վաճառել է ինքնարժեքից ցածր գնով. 2012 թվականին վաճառված գազի ինքնարժեքը եղել է 219.5 միլիարդ դրամ, իսկ հասույթը՝ 182.1 միլիարդ դրամ
Հունիսի 30-ին Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը:
Չնայած հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ կաթնամթերքի գնային փոփոխություն, ամենայն հավանակությամբ, չի լինի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Բիոկաթ» ընկերության փոխտնօրեն Ավագ Դանիելյանը, արտադրողների վրա այդ թանկացումն, իհարկե, կազդի:
Շատ հնարավոր է՝ հաջորդ ձմռանը Հայաստանի քաղաքացիները ստիպված լինեն ավելի շատ թուրքական լոլիկ ու այլ բանջարեղեն սպառել: Մեր երկրում գազի թանկացումից հետո շատ ջերմոցների աշխատանքը ոչ միայն շահութաբեր չի լինի, այլև պարզապես վնասակար կլինի:
Եթե դիտարկենք զուտ զբաղվածության մակարդակի փոփոխությունը, որն ԱՎԾ-ն ներկայացնում է հաշվարկված աշխատանքային ռեսուրսների թվաքանակի նկատմամբ, ապա առաջին հայացքից այդ փոփոխությունն ուրախալի է, գրանցվել է աճ՝ 2013-ին 52.7% զբաղվածություն 2012-ի 49.2%-ի համեմատ:
Այս տարվա առաջին 5 ամիսների ՀՀ բեռնափոխադրումների ծավալը նվազել է 5.3%-ով և կազմել 3738.1 հազար տոննա։ Այս մասին նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսներն ամփոփող զեկույցում։
«Չի բացառվում, որ մի օր էլ քաղաքապետարանը որոշի, որ այսուհետ խանութների ու սրճարանների տերերն են ասֆալտապատելու Երևանի փողոցները: Ու մի քանի տարի անց քաղաքապետարանը կհիշի նաև այդ որոշման մասին և կսկսի փողոցներով շրջելով հավաքել հերթական տուգանքները»
Սարքերի գինը հաստատվեց անցած հինգշաբթի, իսկ կիրառության մեջ դրանք պետք է լինեն արդեն այսօր՝ հուլիսի 1-ին, ընդ որում՝ շաբաթ-կիրակի բանկերը չեն աշխատում և գումար փոխանցելու հնարավորություն չկա:
Շինարարության ծավալներն այս տարի մայիսին կրճատվել են 15.9%-ով, իրականացվել է ընդամենը 28.7 մլրդ դրամի շինարարություն:
2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով և կազմել 90 մլրդ 153.9 մլն դրամ:
Վարկատուների իրավական պաշտպանվածությունը պայմանավորված է ոչ միայն վարկատուի և վարկառուի պայմանագրային հարաբերություններով, այլ նաև երկրում գործող օրենսդրական, դատական, վերահսկողական և այլ ենթահամակարգերի գործունեությամբ, հիմնարար մոտեցումներով և փոխառնչություններով:
ՀՀ խոշոր և միջին ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների ընդամենը պարտավորությունները (կրեդիտորական պարտքերը, բանկերի վարկերը և փոխառությունները) 2013թ. մարտի վերջի դրությամբ կազմել են 2 084 915.5 մլն. դրամ, իսկ դեբիտորական պարտքերը` 644 711.0 մլն. դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթում մեսիջներ գրեթե չկային. կար կոնկրետ քննադատություն և մեղադրանք։ Եվ այդ մեղադրանքն առաջին հերթին՝ ուղղված էր Վերահսկիչ պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանին։
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար:
Վերջին օրերին լայն սպառման ապրանքների գների տատանում չի դիտարկվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, իրենց կողմից ամենօրյա մոնիթորինգի ենթարկվող շուկաներում ապրանքների թանկացում չի դիտվել, այդ թվում՝ ալյուրի և վառելիքի:
ՀՀ պետական պարտքը 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ` նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 40 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 208 մլ դոլար: